2021-2022 ուսումնական տարվանից կներդրվեն նոր մասնագիտություններ

Աշխատաշուկայի պահանջների թելադրանքով կներդրվեն եւ կփորձարկվեն նոր մասնագիտություններ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են այդ մասնագիտությունների որակավորման պետական կրթական չափորոշիչները։ Դրանք են՝

«Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ»,

«Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ»,

«Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության «Տեխնիկ՝ էլկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման»,

«Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտության «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման եւ շահագործման»,

«Ռոբոտաշինություն» մասնագիտության «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի»։

Հրամանով սահմանվել է, որ վերոնշյալ որակավորման պետական կրթական չափորոշիչների փորձարկման նպատակով 2021-2022 ուսումնական տարվանից սկսած մեկ պարբերաշրջան դրանք կներդրվեն ոչ ավելի, քան երկու ուսումնական հաստատությունում: