Ուսումը Շչեցինի համալսարանում (Լեհաստան) շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մեկ տեղի մրցույթ 2022 թ․-ի գարնանային կիսամյակում ուսումը Շչեցինի համալսարանում (https://dsm.usz.edu.pl/en/home-page/) շարունակելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի առաջին կուրսն ավարտած, ինչպես նաև Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին` [email protected] էլեկտրոնային հասցեով: Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (անգլերենով)։

  1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. Անձնագրի պատճեն
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
  5. Ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
  6. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (նվազագույնը՝ B1 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
  7. Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. նոյեմբերի 19-ը:

Մասնակիցը առարկաները պետք է ընտրի միայն Faculty of Economics, Finance and Management-ի երկրորդ կիսամյակի (համարակալված են զույգ թվերով) տարբեր տարիների առարկաներից ցանկից (https://dsm.usz.edu.pl/en/study-programmes/

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետևյալ հղմամբ է՝ https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN?fbclid=IwAR3PK4ET3xefkXPR_NVHlZBJ0g3kiXuAbLqvL7F9PLHiqDY_gB3BFa10fs0։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի և համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։