Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մագիստրանտի 2 տեղի մրցույթ 2024-25 ուստարվա 2-րդ կիսամյակում 5 ամսով Ավստրիայի բնական ռեսուրսների և կենսագիտությունների համալսարանում (BOKU) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են դիմել օրգանական գյուղատնտեսության կրթական ծրագրով սովորող և անգլերենին (B2) տիրապետող մագիստրանտները։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ մագիտրանտ լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից,
- անձնագրի պատճեն,
- մոտիվացիոն նամակ (անգլերենով),
- ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով),
- ակադեմիական տեղեկագիր (հայերենով),
- առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի նոյեմբերի 8-ը ներառյալ։
Օգտակար հղումներ․
- Ավստրիայի բնական ռեսուրսների և կենսագիտությունների համալսարան
- Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը
- Անհրաժեշտ փաստաթղթեր
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ։