Երկրորդ մասնաշենքում մեկնարկել են Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի («Ագրոբոտ») գերազանցության կենտրոնի շինվերակառուցողական աշխատանքները։ Նախադեպը չունեցող այս նախագիծը Ագրարային ճարտարագիտության ոլորտի կրթության արդիականացման, գիտության զարգացման եւ այսօրվա աշխատաշուկայի համար մրցունակ կադրերի պատրաստման նպատակ է հետապնդում։ Այն հնարավոր է դարձել Զարգացման եւ վերակառուցման միջազգային բանկի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված վարկային համաձայնագրով իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շնորհիվ, որի շրջանակում անցկացված դրամաշնորհային մրցույթում հաղթող է ճանաչվել ՀԱԱՀ-ն։
Ճարտարագիտական առկա երեք ընդարձակ լաբորատորիաներում ընթանում են վերանորոգման աշխատանքներ։ Վերոնշյալ նախագծի շրջանակում վերազինման միջոցով կստեղծվի ագրոբոտ լաբորատորիա, որը կզբաղվի գյուղատնտեսական ռոբոտաշինությամբ, կմշակվեն ագրոբոտներ, կիրականացվեն գիտահետազոտական աշխատանքներ։ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում կներդրվի «Ռոբոտաշինություն եւ մեխատրոնիկա» մասնագիտական կրթական ծրագիր։
Կենտրոնում պարբերաբար կիրականացվեն ռոբոտաշինության ոլորտի մասնագետների եւ ֆերմերների վերապատրաստումներ, կմատուցվեն խորհրդատվական ծառայություններ:
Նախագծի ղեկավար, տեխ․ գիտ․ դոկտ․, պրոֆեսոր Արա Ամիրյանը այն համարում է ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում կրթական ու գիտական առումով որակական թռիչքի ապահովման ստույգ հնարավորություն եւ ոգեւորված է երկրում առաջին գյուղատնտեսական ռոբոտների արտադրությունը մեր համալսարանում կազմակերպելու՝ արդեն շոշափվող հենանկարով։
Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի գերազանցության կենտրոնի շինվերակառուցողական աշխատանքները հովանավորում են բոստոնահայ բարերարներ, ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւ Ագրարային համալսարանի նվիրյալ բարեկամներ Ջուդիթ Սարյանը եւ Վիկտոր Զառուգյանը։