ՀԱԱՀ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության նախաձեռնությամբ մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում երեկ՝ հունվարի 18-ին համալսարանի մասնագետների այս տարվա առաջին խումբը մեկնեց Նոր Գեղիի եւ Բալահովիտի հիմնական դպրոցներ։
Ինչպես վկայում է Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակից Մանե Շուշանյանը, երկու դպրոցներում էլ աշակերտները բավականին ակտիվ հարցադրումներ էին անում համալսարանում տեղի ունեցող բարեփոխումների, ուսումնական գործընթացի կազմակերպման, մասնագիտական կրթական ծրագրերի, ուսանողական կյանքի կազմակերպման վերաբերյալ։ Պատահական չէ, որ երեխաները ցանկություն հայտնեցին այցելել համալսարան՝ տեղում ծանոթանալու առկա հնարավորություններին:
Ուսումնական գործընթացի կառավարման վարչությունը եւ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը ծրագրել են տարվա ընթացքում մեծ թվով մարզային եւ մայրաքաղաքային դպրոցների աշակերտների հյուրընկալել համալսարանում: