Հայտարարվում է ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրենի տեղակալի թափուր պաշտոնի համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼԻ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Պարտականություններ՝

  1. Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսումնաարտադրական գործընթացի կազմակերպում եւ ղեկավարում,
  2. ուսանողների գործնական հմտությունների ձեւավորման նպատակով մասնագիտությունների կրթական չափանիշների պահանջների կատարման ապահովում:

Թեկնածուներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝

  • բարձրագույն մասնագիտական կրթություն՝ բակալավրի կամ մագիստրոսի աստիճանով, կամ բարձրագույն մասնագիտական կրթություն եւ գիտական աստիճան, գիտամանկավարժական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձ․
  • իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, ՀՀ օրենքների եւ նորմատիվ իրավական այլ ակտերի իմացություն․
  • Քոլեջի զարգացման ծրագրի վերաբերյալ գիտելիքներ․
  • ուսումնական պլաններ, ծրագրեր եւ չափորոշիչներ կազմելու ունակություն․
  • հոգեբանության եւ մանկավարժության հիմունքների իմացություն․
  • կազմակերպչական, տրամաբանելու, հաղորդակցվելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, լարված իրավիճակներում եւ թիմում աշխատելու ունակություն․
  • հայերենի գերազանց իմացություն, անգլերենի եւ ռուսերենի լավ իմացությունը ցանկալի է․
  • համակարգչային գրագիտություն, ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի առկայությունը կդիտվի որպես առավելություն։

Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել դիմում՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը․

  • նկարով ինքնակենսագրական (CV),
  • կրթության վերաբերյալ փաստաթղթերի պատճենները,
  • աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերի պատճենները։

Դիմելու կարգը՝

Դիմումի փաթեթը կարող եք ուղարկել էլփոստի [email protected] հասցեով` թեմա (Subject) բաժնում նշելով՝ Քոլեջի տնօրենի տեղակալ կամ հանձնել առձեռն ՀԱԱՀ-ի ՄՌԿ բաժնում՝ ք․ Երեւան, Տերյան 74, 3-րդ հարկ։

Աշխատավայրի հասցե՝  Հայաստան, ք․ Երեւան,  Տերյան 74:

Դիմելու վերջնաժամկետ՝ 19.02.2026 թ: