ՀԱԱՀ-ն հայտարարում է «Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադրամի կրթաթոշակի համար դիմում-հայտերի ընդունելություն

«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանում ամերիկյան համալսարանի` ՀՀ մարզաբնակ (Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր) ուսանողներին՝ փոխհատուցելով ուսման վարձը:

Կրթաթոշակի նպատակն է աջակցել եւ ոգեւորել սոցիալական ակտիվություն ունեցող ուսանողներին, որոնք կարող են զարգացնել եւ ակտիվացնել համայնքային կյանքը:

Կրթաթոշակի համար ուսանողը պետք է ներկայացնի հարազատ համայնքի զարգացման ծրագիր՝ հիմնավորելով առաջարկվող ծրագրի օգտակարությունը համայնքային կյանքի բարելավման ու բարգավաճման գործում:

«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի կրթաթոշակառուները ընտրվելու են 2024 թվականի աշնանը եւ պետք է ակտիվ ներգրավվեն համալսարանի ծրագրերի ու նախագծերի իրականացման գործում:

Դիմելու համար անհրաժեշտ է [email protected] էլհասցեին ուղարկել ստորեւ նշված փաստաթղթերը`

  • մոտիվացիոն նամակ՝ հիմնավորելով առաջարկվող ծրագրի օգտակարությունը համայնքի զարգացման գործում,
  • ֆակուլտետից տեղեկանք՝ ներառյալ ՄՈԳ-ը,
  • կիսամյակի վարձավճարի չափը (ներառյալ զեղչերը),
  • անձնագրի պատճենը (ներառյալ գրանցման էջը):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 25-ը: