Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի գործունեության հիմնական նպատակն է տեղական և միջազգային աշխատաշուկայում, հետազոտական կենտրոններում և առևտրային կազմակերպություններում համալսարանի ուսանողների, շրջանավարտների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ծառայունակության և կարողունակության բարձրացումը։
Բաժինը աշխատանքներ է իրականացնում հետևյալ ուղղություններով՝
Շրջանավարտների կարիերա
Շարունակական ուսուցում
Հաշվի առնելով աշխատաշուկայում առկա նոր պահանջները` բաժինը մշտապես կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ` ի նպաստ ուսանողների, շրջանավարտների և դասախոսների մրցունակության, զբաղվածության խնդիրների լուծման ու տեղեկացվածության բարձրացման:
Բաժինը համագործակցության հուշագրեր է կնքում բազմաթիվ ընկերությունների և կազմակերպությունների հետ, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում ուսանողներին և շրջանավարտներին աջակցել աշխատանքի տեղավորման հարցում, ինչպես նաև կազմակերպել դասախոսական անձնակազմի մասնագիտական վերապատրաստումներ։
ՀԱԱՀ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի առաքելությունն է.
ՈՒսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացում և արդի աշխատաշուկայում ճիշտ կողմնորոշման ուղղորդում,
ՈՒսանողների և շրջանավարտների շարունակական կրթության ապահովում,
Ուսանողների ուսումնառությանը զուգահեռ աշխատանքային որոշակի փորձի ձևավորման ուղղությամբ աշխատանքների իրականացում,
Պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստումների կազմակերպում,
Կարիերայի զարգացման հնարավորություններին նպաստող միջոցառումների՝ սեմինարների, աշխատանքի տոնավաճառների, կամավորական փորձուսուցման, բուհ-գործատու երկխոսության և այլնի կազմակերպում,
Բուհ-գործատու փոխշահավետ, կառուցողական և գործընկերային հարաբերությունների հաստատում,
Բուհ-շրջանավարտ կայուն հետադարձ կապի ապահովում, որն ուսանողներին և շրջանավարտներին հնարավորություն կընձեռի արդյունավետ կերպով բացահայտել թափուր աշխատատեղերը ագրոպարենային համակարգի կազմակերպություններում և այլ կառույցներում:
Հետադարձ կապ`
ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
1-ին մասնաշենք, 302 սենյակ
Հեռ. (+374 12) 54 57 13, ներքին` 3-66
E-mail: [email protected]