ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ համագործակցության շրջանակում ուսումնաճանաչողական հերթական այցը գործընկեր համալսարան իրականացվեց Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի համակարգող Անի Պետրոսյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում: Պատվիրակության կազմում էին Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի մասնագետ Հայկանուշ Նիկողոսյանը եւ բակալավրիատի ուսանողները, որոնք ծրագրի դիմորդներ են եւ ծրագրի մագիստրանտները:
Այցի շրջանակում ուսանողները մասնակցեցին սեմինարների, որոնցից մեկի ընթացքում ՎԿԳՀ պրոֆեսոր Արամ Արիստակեսյանը ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց ծրագրի գործունեությունը, որը կարեւոր էր դիմորդնորի համար: Համալսարանի տարածքում շրջայցի ժամանակ ուսանողները ծանոթացան մեղվաբուծական, տավարաբուծական, խոզաբուծական, թռչնաբուծական, ձկնաբուծական ուսումնական տնտեսություններին, խնձորի այգուն, որտեղ աճեվում է 1500 սորտի խնձոր: Ուսանողները հնարավորություն ունեցան տեսնելու նաեւ կենսագազի արտադրության փուլերը՝ ավելի լավ պատկերացում կազմելով այլընտրանքային էներգիայի աղբյուրների եւ դրանց կարեւորության մասին: Ի դեպ, Թրիզդորֆ քաղաքի էլեկրտաէներգիան եւ ջերմամատակարարումը ապահովում է հենց այդ կայանը:
ՀԱԱՀ ուսանողները մասնակցեցին տարբեր մասնագիտական սեմինարների՝ «Գյուղարտադրության էկոնոմիկա», «Ձեռնարկությունների վերլուծություն եւ վերահսկում», «Բիզնես մենեջմենթ» առարկաներից: Սեմինարները վարում էին Իրինա Թրյոսթերը, Յոհանես Հոլցները եւ Արամ Արիստակեսյանը: Սեմինարները շատ հետաքրքիր էին եւ բովանդակալից: Իսկ արդեն որպես գործնական պարապմունք ուսանողները հրավիրվեցին տավարաբուծական տնտեսություն եւ ծանոթացան պահվածքի եղանակներին, կթի, կերակրման, գոմաղբի հեռացման աշխատանքների կազմակերպմանը, այցելեցին Շվեբիշ Հալլ քաղաքում գտնվող կաթ վերամշակող «Հոհենլոհեր» ձեռնարկություն, եղան նաեւ Իփհոֆեն քաղաքում գտնվող խաղողագինեգործական տնտեսությունում, որն ունի 10 հա խաղողի այգի եւ արտադրում է 12 տեսակի գինիներ, որոնք նաեւ արտահանվում են։ Ուսանողները հաճույքով մասնակցեցին գինիների համտեսին:
Այս անգամ այցը համըկավ ՎԿԳՀ-ում կազմակերպվող «միջազգային երեկո» միջոցառմանը, որին մասնակցեց մեր պատվիրակությունը: Երեկոն շատ հետաքրքիր էր եւ յուրօրինակ, իսկ ՎԿԳՀ-ի հայ մագիստրանտները, ինչպես միշտ, փայլուն ելույթ ունեցան:
Ուսանողներն այցելեցին նաեւ պատմամշակութային արժեքներով հարուստ Անսբախ, Ռոթենբուրգ, Նյուրնբերգ, Մյունխեն, Վյուրցբուրգ, Ուլմ քաղաքներ, Նոյշվանշթայն ամրոց:
Մեր պատվիրակությունը, հատկապես ուսանողները, գործընկեր համալսարանից եւ բարեկամ երկրից վերադարձել են շատ դրական հույզերով, ինչպես նաեւ բարձր շահադրդվածությամբ:
«Ագրարային մենեջմենթ» ծրագրի թիմ