Սլովակիայի Հանրապետության կառավարությունը Հայաստանին հատկացրել է բակալավրիատի և մագիստրատուրայի մեկ համալսարանական կրթաթոշակ՝ 2021-2022 ուսումնական տարվա համար:
Կրթաթոշակը ստանալու համար հայաստանցի ուսանողները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով ս.թ․ մարտի 26-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ տեղադրված է նաև ձեռնարկ անհրաժեշտ բոլոր տեղեկություններով։
Թեկնածուները կարող են օգտվել տեխնիկական աջակցությունից, որը հասանելի է [email protected] էլփոստի հասցեով և +421 907 551 404 հեռախոսահամարով։
Պետական կրթաթոշակ ստանալու համար պարտադիր պայման է սլովակերենի տիրապետումը: Դիմորդները հնարավորություն ունեն անցնել սլովակերենի անվճար լեզվական և մասնագիտական վերապատրաստում Բրատիսլավա քաղաքում՝ ս.թ․ սեպտեմբերի 2-ից 2022թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում։
Թեկնածուները պարտավոր են ընդունելության համար պահանջվող փաստաթղթերի բնօրինակները տպագիր տարբերակով ներկայացնել Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության հետազոտության և սպորտի նախարարության Միջազգային համագործակցության և եվրոպական հարցերի բաժին։ Պահանջվող փաստաթղթերի թվում է ՀՀ ԱԳ նախարարության կամ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրված՝ կրթաթոշակի համար առաջադրվելու մասին պաշտոնական նամակը։
Կից ներկայացնում ենք կրթաթոշակի համար առաջնային մասնագիտությունների ցանկը՝