Միասնաբար

ՀԱԱՀ ուսանողական խորհուրդը առաջնագիծ ուղարկեց առաջին անհրաժեշտության ապրանքների անդրանիկ խմբաքանակը: Ուսանողների կարեւոր նախաձեռնությանը միացան ու աջակցեցին ռեկտորատի, Ուսումնական գործընթացի կառավարման վարչության, այլ ստորաբաժանումների աշխատակիցները:
Խմբաքանակում կան չփչացող մթերք, ջուր, հիգիենայի պարագաներ, դեղորայք, հագուստ, ծխախոտ:
Եւ ուսանողները, եւ աշխատակիցները՝ բոլորը միահամուռ են. այս գործընթացը կշարունակվի մինչեւ ռազմական գործողությունների հաղթական ավարտը: