Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է գարնանային կիսամյակում վերապատրաստման 2 և դասավանդման 4 տեղի մրցույթ Էլչեի Միգել Հերնանդես համալսարանում.
https://www.umh.es/contenido/Estudios/:Escuela_Facultad/datos_en.html):
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը (բնօրինակ և PDF ձևաչափ) հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ՝ Զարինե Պողոսյանին ([email protected]).
- անձնագրի պատճեն,
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- անգլերենով ինքնակենսագրություն` Europass ձևաչափով,
- վերապատրաստման դեպքում՝ մոտիվացիոն նամակ (անգլերենով)՝ հաստատված դիմորդի անմիջական ղեկավարի կողմից,
- դասավանդման դեպքում՝ աշխատանքային պլան (անգլերենով)՝ հաստատված դիմորդի անմիջական ղեկավարի կողմից,
- առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի փետրվարի 6-ը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Միջազգային կապերի դեպարտամենտ, 127 սենյակ՝ Զարինե Պողոսյանին: