Փնտրվում են փափուկ հմտություններ դասավանդողներ

«Փափուկ հմտությունների բարելավում 21-րդ դարի կարիերայի խորհրդատվությունում. V4 փորձի փոխանցում»  Visegrad+ նախագծի շրջանակում Միջազգային կապերի դեպարտամենտը փնտրում է ՀԱԱՀ երեք աշխատակիցների, որոնք կիրականացնեն փափուկ հմտությունների վերապատրաստումներ ներքին եւ արտաքին շահակիցների համար։

Նախագծի շրջանակում կստեղծվի երեք մոդուլ․

  • ինքնաներկայացում,
  • ինքնակառավարում,
  • բարեկեցություն։

Ընտրված թեկնածուները պետք է․

  • ընտրված մոդուլի շրջանակում հեռավար եղանակով 1 օրով վերապատրաստվեն (անգլերենով) գործընկեր համալսարանի պրոֆեսորների եւ 3 օրով՝ տեղական փորձագետի ուժերով,
  • մշակեն ընտրված մոդուլը (դասավանդման եւ ուսումնառության նյութեր)՝ հայերենով (այս գործողությունը վճարվելու է),
  • ծրագրի ավարտից հետո տվյալ մոդուլի շրջանակում իրականացնեն վերապատրաստումներ նախագծվող ՀԱԱՀ Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնում։

Հետաքրքրվա՞ծ եք։ Այդ դեպքում խնդրում ենք ներքոհիշյալ փաստաթղթերը մինչև ս․ թ․ հոկտեմբերի 4-ը ներառյալ ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected])․

  • հայերենով նամակ-հիմնավորում, որտեղ պետք է նշված լինի հետեւյալը․ ինչ մոդուլներ եք նախընտրում (նշել մեկը՝ որպես հիմնական եւ երկրորդը՝ որպես այլընտրանք)․ ինչու եք հենց այս մոդուլները նախընտրում․ տվյալ մոդուլների շրջանակներում ունեցած նախկին փորձը․ կրթական ծրագրեր մշակելու փորձը եւ որեւէ այլ տեղեկություն, որ Ձեր կարծիքով մեզ կհետաքրքրի․
  • ինքնակենսագրական (անգլերենով եւ Europass ձևաչափով)։

Հարցերի դեպքում խնդրում ենք այցելել ՄԿԴ կամ գրել վերոհիշյալ էլհասցեով։
Հավելյալ տեղեկություններ ծրագրի մասին (https://anau.am/visegrad/)
Նախագծի գործընկերներն են՝

  • Հարավային Բոհեմիայի համալսարանը ,
  • Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանը Նիտրայում,
  • Բուխարեստի բիզնես համալսարանը։

Ծրագիրը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարություններից` Վիշեգրադի միջազգային հիմնադրամի Վիշեգրադի դրամաշնորհների միջոցով: Հիմնադրամի առաքելությունն է Կենտրոնական Եւրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջմղումը: