Եւ տնտեսական այս ուրվագծվող հարթակում իր փոքրիկ, բայց կայուն մասն ու տեղը կարող է եւ պետք է ունենա Հայաստանը: Ագրարայինի՝ սննդի տեխնոլոգիայի, անվտանգության եւ ՍԱՏՄ-ի մասնագետները տասնչորսօրյա գործուղման էին մեկնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն եւ այդ մասին մանրամասն շնորհանդես կազմակերպեցին, որը լի էր համագործակցող կողմի նվաճումների եւ հնագույն մշակույթ ունեցող երկրի նկատմամբ հարգանքով ու սիրով:
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., դոցենտ Սմբատ Դավեյանը այս հրաշալի նախաձեռնության մեկնարկին ողջունեց կարեւոր քայլը՝ միջազգային համագործակցության ծրագրի շրջանակում գործուղումներից հետո անհրաժեշտ է, որ գործընկերներին հանգամանորեն ներկայացնեն արվածը, դրական փորձը տեղայնացնելու, համագործակցությունը շարունակելու եւ ընդլայնելու ուղիներ որոնեն:
Ներկաները շնորհակալությամբ շեշտում էին, որ ՉԺՀ հետ համագործակցության առաջին գործուն քայլերը դեռեւս 2015-ին կատարել է այն տարիներին մեր բուհի դասախոս, ՍԱՏՄ-ի աշխատակից, տ.գ.թ. Վահե Դանիելյանը: Եւ հրաշալի է, որ անհատը կարողանում է հիմքը դնել մի ծրագրի, որը պատիվ կբերի երկրին եւ համալսարանին: Իսկ, որ մերոնք մասնագիտական ոլորտում արժանապատվորեն են ներկայացել, շահեկանորեն աչքի են ընկել եւ հյուրընկալողները կարեւորել են ամուր կապեր ստեղծելու հեռանկարը՝ ակնհայտ էր ներկայացված տեղեկություններից եւ փոքրիկ տեսաֆիլմից:
Չինաստան – Եւրոպա ճեպընթաց երկաթուղային տնտեսական գոտու շրջանակում Հայաստանը, բացի տարանցիկ, կապող աշխարհագրական դիրքից, կարող է անվտանգ սննդամթերք արտահանել: Մասնավորապես, արդեն արտահանում ենք մեղր: Հենց այս պահին դիտարկվում է թռչնամիս եւ գինի արտահանելու հեռանկարը․․․
Ամփոփենք, մեր երկիրը ներկայացնող մասնագիտական թիմի՝ սննդամթերքի անվտանգության եւ տեխնոլոգիայի՝ բացառապես գեղեցիկ սեռի մասնակիցները, շատ կարեւոր քայլ են կատարել, որ ավելի մոտենան համաշխարհային տնտեսության մեջ բացառիկ դերակատարություն ունեցող Հեռավորարեւելյան երկիրն ու Հայաստանը: