ՀԱԱՀ-ը հայտարարում է ասպիրանտուրայի ընդունելություն (հեռակա)

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2021-2022 ուստարվա ասպիրանտուրայի հեռակա ուսուցման ընդունելություն։

Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորված անձի կողմից դիմումը տրվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի անունով՝  կցելով հետևյալ փաստաթղթերը՝

  1.  Բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճեները ( նաև բնօրինակները) (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  2. Օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
  3. Ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճեն կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
  4. Ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3×4 չափի),
  5.  Անձնագրի պատճեն
  6. Զինվորական  գրքույկի պատճեն (բացակայության դեպքում՝ զորակոչային տեղամասում կցագրման վկայականի պատճեն )
  7.  Քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021թ.-ի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 8-ը ( ներառյալ), յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:00-17:00, սեպտեմբերի 8-ին՝ ժամը 9:00-18:00։

Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության ժամկետները սահմանվում է  ս/թ սեպտեմբերի 10ից մինչև 15ը /ներառյալ/:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 – 2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունների ժամանակացույց

Հարցաշար Զ․01․01 Ընդհանուր երկրագործություն Երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելիորացիա և ագրոքիմիա 2021-2022 թթ․

Հասցե՝ ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 321 սենյակ
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 012-58-58-28
Էլ․փոստ՝ dimordanau@gmail.com
Ընդունող հանձնաժողով