Հայտարարություն թափուր պաշտոնները զբաղեցնելու մրցույթի մասին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

  1. ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ՝ «Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների»:

Մրցույթին կարող են մասնակցել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական ստաժ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում 65-ը։

  1. ՔՈԼԵՋԻ ՏՆՕՐԵՆ՝ ՀԱԱՀ «Ա.Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի»:

Մրցույթին կարող են մասնակցել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանած կարգով վերապատրաստված և հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ունեցող անձինք:

Դիմումներն ընդունվում են հայտարարության հրապարակումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում։

Դիմումները և համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ընդհանուր բաժին՝ ռեկտորի անունով:

ՀԱՍՑԵ՝

* 0009 Երևան, Տերյան 74, Հայաստանի ազգային ագրարային համալսարան

012-52-04-22
ՌԵԿՏՈՐԱՏ
27.04.2021թ.