ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա “Բալահովիտ” ՈՒՓՏ-ի գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ:

Աճուրդը տեղի կունենա 2021թ-ի հունվարի 20-ին ժամը 13.00-ին, ք․ Երևան, Տերյան փ․, 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենքի 3-րդ հարկում գտնվող «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Տվյալ աճուրդով չվաճառված կենդանիների մեկնարկային գները մնում են անփոփոխ հաջորդ աճուրդների համար։
1. Օտարման առարկա գյուղատնտեսական կենդանիների տվյալները
Հետևյալ հղմամբ տեղադրված են գյուղատնտեսական կենդանիների (այսուհետ՝ Գույք) բնութագրիչները(այսուհետ Ցանկ): Ցանկում յուրաքանչյուր լոտի հերթական համարին հաջորդում է տվյալ կենդանու նույնականացման (ականջապիտակի) համարը, տարիքը, կաթնատվությունը, մեկնարկային գինը և այլն: Գույքի գնահատման գները ձևավորվել են հաշվի առնելով առկա բնութագրիչները և ներկա շուկայական արժեքները:
Link։  https://docdro.id/mzSlQXp
2. Աճուրդի կարգը և պայմանները
2.1. Աճուրդի կազմակերպիչ է հանդիսանում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի կողմից սահմանված աճուրդային Կարգ-ինկարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
Լink: https://docdro.id/T6m4Upr
2.2. Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է սահմանված օրը, ոչ ուշ քան աճուրդը սկսվելուց 20 րոպե առաջ, մասնակիցների գրանցամատյանում գրանցման նպատակով, ներկայացնել․
● մասնակցության վճարը հաստատող փաստաթուղթը,
● անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճենը,
● իրավաբանական անձի դեպքում՝ միասնական գրանցամատյանից կազմակերպության վերաբերյալ քաղվածքը,
● իրավաբանական անձի լիազորված անձի դեպքում՝ գործադիր մարմնի կողմից տրված լիազորագիր,
● ֆիզիկական անձի լիազորված անձի դեպքում՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիր։
Գրանցված մասնակցին տրվում է գրանցման համարով մասնակցության քարտ։
2.3. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հիմնադրամ՝կազմակերպչական հարցերով Լիլիթ Աթանայանին 091566014 հեռախոսահամարով, իսկ Գույքի բնութագրիչների հարցերով Ազատ Մկրտչյանին՝ 098/094 058997։
2.4. Աճուրդի մասնակիցները կարող են տեսնել և ուսումնասիրել Գույքը աշխատանքային օրերին 10։00-17։00 ընկած միջակայքում, “Բալահովիտ” ՈՒՓՏ-ում, ընդուպ ներառյալ աճուրդի օրը՝ աճուրդը սկսվելուց մեկ ժամ առաջ։
2․5․ Աճուրդի մասնակցության վճարը կազմում է 20․000 (քսան հազար) ՀՀ դրամ, որը նախապես վճարվում է Հիմնադրամի՝ «Արդշինբանկ» ՓԲԸ բանկում սպասարկվող Հ /հ 2470100531030000 հաշվարկային հաշվին։
1. 3․Աճուրդի քայլերը․
2. 3․1․Աճուրդի նվազագույն քայլ է սահմանվում5․000 (հինգ հազար) ՀՀ դրամը։
3. 3․2․Մասնակիցը բարձրացնում է իր քարտը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով լոտը ձեռքբերելու մասին:
4. 3․3․ Յուրաքանչյուր մասնակից կարող է լոտի գինն ավելացնել առնվազն մեկ քայլով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով՝ բարձրացնելով քարտը:

4. Աճուրդի արդյունքների ամփոփում
5. 4․1․ Վաճառված լոտի հաղթողի հետ կնքվում է Գույքի առուվաճառքի պայմանագիր։
6. 4․2․ Գույքի արժեքը (մասնակցության վճարի հաշվանցմամբ) ենթակա է վճարման ոչ ուշ քան աճուրդի օրվան հաջորդող աշխատանքային օրը՝ սույն հայտարարության մեջ նշված հաշվարկային հաշվին։
7. 4․3․ Գույքի նկատմամբ գնորդի իրավունքը ծագում է Գույքի դիմաց ամբողջական վճարման փաստը Հիմնադրամի բանկի կողմից հավաստվելուց հետո։
8. 4․4․ Նախորդ կետում նշված փաստի հավաստումից հետո գնորդը հեռախոսազանգով (ընդ որում, հեռախոսազանգը կարող է ձայնագրվել) տեղեկացվում է այդ մասին, որից հետո ծագում է գնորդի պարտավորությունը ոչ ուշ, քան տեղեկացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում Գույքը իր միջոցներով և իր հաշվին տեղափոխելու Հիմնադրամի տարածքից (հակառակ դեպքում Հիմնադրամն իրավասու է պահանջելու Գույքի պահպանության հետ կապված ծախսերի, ինչպես նաև վնասների հատուցում)։
9. 4․5․ Կարգի 13-րդ և 37-րդ կետերում սահմանված դեպքերում մասնակցության վճարը չի վերադարձվում: