ՀԱԱՀ-ը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ ընդունելություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ ընդունելություն հետևյալ մասնագիտություններով:
Դիմորդները դիմում հայտը և փաստաթղթերը լրացնելու են բուհում սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 18:00-ն: Քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 15-ը: Ընդունվածների ցուցակները կհաստատվեն մինչև հոկտեմբերի 22-ը:
Դիմորդները ընդունելության համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) միջնակարգ կրթության ատեստատ կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթ՝ համապատասխան ներդիրով,
2) 1 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
4) զինվորական գրքույկ (առկայության դեպքում) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
5) ներքոնշյալ կարգի 28-30-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ) (առկայության դեպքում),
6) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում),
7) տեղեկանք տվյալ տարվա ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ (առկայության դեպքում),
8) «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (առկայության դեպքում),
9) առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը,
10) ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում):
11)  Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով քննության համար դիմորդը բուհի համապատասխան հաշվեհամարին վճարում է 1500 դրամ (Արդշինբանկ 2470100531030000): Ընդունելության քննությունների վճարից ազատվում են ներքոնշյալ կարգի  28-30-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները:
Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից` քննության համար վճարված գումարը չի վերադարձվում:

ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ կարող եք դիմել ընդունող հանձնաժողով աշխատանքային օրերին, ժամը՝ 09:00-18:00, 1–ին մասնաշենք 220ա սենյակ կամ  զանգահարել  հետևյալ հեռախոսահամարներով՝ 012) 58 58 28,  095 52 17 53: