«Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական կուրսի ընդունելության հայտարարություն

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 04/2021թ.-ին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում է ուսանողների հայտագրում:

Դիմել կարող են.

  • ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտները,
  • ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրիատի 5-րդ կուրսում սովորողները, ովքեր ունեն գերմաներենի գիտելիքներ (A1 – B1 մակարդակ):

Հայտագրման վերջնաժամկետն է 2021թ. հունվարի 21-ը:
Տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 1-344 սենյակ, «Ագրարային մենեջմենթ» ծրագրի համակարգող Անի Պետրոսյանին՝ 093 65 85 31 հեռախոսահամարով: