Համալսարանի ուսանողները
ընդգրկված են համալսարանի հոգաբարձուների խորհրդում (ձայնի իրավունքով),
ընդգրկված են համալսարանի գիտական խորհրդում և նրա որակի ապահովման հանձնաժողովում,
մասնակցում են համալսարանի որակի ապահովման գործընթացներին որպես ուսանողական ինքնակառավարման մարմինների (ուսանողական խորհուրդ, ուսանողական գիտական ընկերություններ և այլն) ներկայացուցիչներ,
համաձայն սահմանված ընթացակարգի` մասնակցում են ստորաբաժանման ինքնավերլուծության գործընթացին,
ներգրավված են համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի գնահատման գործընթացում,
ներգրավված են համալսարանի ռեսուրսային բազայի, ծառայությունների գնահատման գործընթացում` անկետավորման միջոցով:
Համալսարանի դասախոսական կազմը
ներգրավված է համալսարանի գիտական խորհրդում,
ներգրավված է գիտական խորհրդին կից որակի վերահսկման հանձնախմբում,
ներգրավված է անկետավորման գործընթացում,
մասնակցում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներքին աուդիտների անցկացմանը,
պարբերաբար մասնակցում է համալսարանի գիտակրթական գործունեության գնահատման և իրենց կարիքների վերհանման գործընթացին:
Հետադարձ կապ`
ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I ա մասնաշենք, 403 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 56-00-14, ներքին` 3-44
E-mail: [email protected], [email protected]