Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոն

Մարինե Սաշայի Մարկոսյան

գյուղ.գիտ.թեկն., դոցենտ

Ամբիոնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ I մասնաշենք, 209, 211, 413, 414, 415, 418,  սենյակներ
  • (+37412) 56 20 01, ներքին՝ 3-64, 3-34, 3-97
  • [email protected]

Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնը կազմավորվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշման համաձայն՝ Անտառագիտության և Ագրոէկոլոգիայի ամբիոնների միավորման արդյունքում:
Ագրոէկոլոգիայի ամբիոնը կազմավորվել էր 1999թ.: Ամբիոնի հիմնադիր վարիչը եղել է պրոֆեսոր Է.Մ. Հայրապետյանը:
2008-2018 թթ. ամբիոնը ղեկավարել է գ.գ.դ., պրոֆեսոր Մ.Հ. Գալստյանը:
Ուսումնական ծրագրերի կատարելագործմանը և դրանք միջազգային չափանիշներին առավելագույնս համապատասխանեցնելուն զուգընթաց ամբիոնում իրականացվում են գիտական, ուսումնամեթոդական և հետազոտական լայնածավալ աշխատանքներ:
Ագրոէկոլոգիայի պրոբլեմային լաբորատորիան ԱՄՆ-ի Ֆրեզնոյի, իսկ 2011 թ.-ից ԱՄՆ-ի Նյու Ջերսիի համալսարանների համագործակցության շրջանակներում իրականացնում է «Էկոլոգիական տեսակետից անվտանգ բուսաբուծական մթերքների արտադրության տեխնոլոգիաների մշակումը ՀՀ տեխնածին աղտոտված հողերում» դրամաշնորհային գիտական ծրագիրը:
2014 թվից ամբիոնը, ԵՊՀ-ի քիմիական էկոլոգիայի, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի առողջապահության էկոլոգիայի ամբիոնների մասնակցությամբ Լեհաստանի և ՀՀ բնապահպանության նախարարության թափոնների կառավարման վարչության հետ իրականացնում է «Թափոնների կառավարումը և շրջակա միջավայրի պահպանությունը» ԵՄ ֆինանսավորմամբ ուսումնական եռամյա ծրագիրը:
Ամբիոնի և Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայի համագործակցության արդյունքում 2010 թվականից ամենամյա ամառային էկոլոգիական դպրոցում վերապատրաստում են անցնում ամբիոնի 3-5 երիտասարդ դասախոս, ասպիրանտ ու մագիստրանտ, օնլայն վերապատրաստվել են ամբիոնի 6 աշխատակից, TEMPUS ծրագրի շրջանակներում սովորող «Բնապահպանական նորագույն տեխնոլոգիաներ» մագիստրոսների վերապատրաստումն իրականացվում է Պորտուգալիայում և Իսպանիայում:

Իսկ Անտառագիտության ամբիոնը կազմավորվել էր 2003 թ. Ագրոէկոլոգիայի ամբիոնի բազայի վրա: Ամբիոնի հիմնադիր վարիչն է եղել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենս.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Ժ.Հ. Վարդանյանը: Մինչ ամբիոնի ստեղծումն անտառագետ մասնագետների պատրաստման գործում մեծ ավանդ է ներդրել պրոֆեսոր Պ.Ա. Խուրշուդյանը: Նա նախաձեռնություն և մասնակցություն է ունեցել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում նախկինում գործող «Անտառպարտեզպուրակային տնտեսություն» մասնագիտությունը վերականգնելու գործում: Ամբիոնն ուսումնական ծրագրերի կատարելագործմանը զուգընթաց իրականացնում է նաև գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ:
Ամբիոնը հետազոտական աշխատանքներ է իրականացնում անտառագիտության և բնակավայրերի կանաչապատման արդի հիմնախնդիրների ուղղությամբ, սերտորեն համագործակցում է նաև տարբեր գիտակրթական հաստատությունների, հատկապես` ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի, ինչպես նաև Երևանի, Վանաձորի և Սևանի բուսաբանական այգիների հետ, որոնք ծառայում են որպես գիտահետազոտական և ուսումնաարտադրական բազա: Ամբիոնը թեմատիկ հետազոտություններն իրականացնում է հանրապետության դեգրադացված անտառների պահպանության և վերականգնման, Երևան քաղաքի կանաչ տնկարկների դենդրոֆլորայի տեսակային կազմի բարելավման ու գեղազարդության բարձրացման կենսաէկոլոգիական ասպեկտների վերաբերյալ: Այդ աշխատանքներում ներգրավված են ամբիոնի գրեթե բոլոր աշխատակիցները: Ամբիոնի ուսումնական բազայի ստեղծման գործում մեծ աջակցություն է ցուցաբերել Շվեդիայի Գյուղատնտեսական համալսարանի անտառճարտարագիտական դպրոցը, որի հետ սերտ համագործակցության կապեր են հաստատվել դեռևս 2002 թվից: Տարիների ընթացքում ամբիոնն ակտիվ գործունեություն է ծավալել գիտամանկավարժական կադրերի պատրաստման, նրանց որակավորման բարձրացման, լաբորատորիաներրը նոր սարքավորումներով համալրելու, ուսումնական և ուսումնամեթոդական գրականության ստեղծման ուղղությամբ: Այդ գործում ևս աջակցություն է ցուցաբերել Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալսարանը (2004-2007 թթ․):

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Գրիգորյան Արծվի Արտաշեսի – կ.գ.թ., դոցենտ
  2. Թամոյան Սամվել Ջանիբեկի – գ.գ.թ., դոցենտ
  3. Խաչատրյան Հրանտ Էդիկի – գ.գ.թ., դոցենտ
  4. Խուրշուդյան Հասմիկ Պայքարի – կ.գ.թ., դոցենտ
  5. Մկրտչյան Անժելա Լիպարիտի – կ.գ.թ., դոցենտ
  6. Սարգսյան Կարինե Շահենի – կ.գ.թ., դոցենտ
  7. Ալավերդյան Արթուր Զավենի – կ.գ.թ., դասախոս
  8. Գևորգյան Էմիլ Ֆեդիայի- գ.գ.թ., դասախոս
  9. Մաթևոսյան Լուսինե Գագիկի – գ.գ.թ., դոցենտ
  10. Պարոնյան Արմենուհի Մերուժանի – գ.գ.թ., ասիստենտ
  11. Թարխանյան Զարինե Թարխանի – ասիստենտ
  12. Միքայելյան Հռիփսիմե Արմենի – ասիստենտ
  13. Զաքարյան Էլմիրա Ասատուրի – ասիստենտ – մասնագետ
  14. Հովհաննիսյան Աստղիկ Վահագնի – ասիստենտ – մասնագետ

Դասավանդվող առարկաները

Բակալավր

Ագրոլանդշաֆտագիտություն
Էկոլոգիայի հիմունքներ
Շրջակա միջավ. ազդեցության գնահատում և էկոլոգիական նորմավորում
Տնկարանային տնտեսության կազմակերպում
Լանդշաֆտների անտառբարելավում
Լանդշաֆտային դիզայն և կանաչապատում
Անտառային ռեսուրսների գնահատում և կայուն կառավարում
Անտառային տնտեսության ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և հեռահար զոնդավորում
Ծառագիտություն
Անտառագիտություն և պաշտպանական անտառաբուծություն
Շրջակա միջավայրի մոնիտորինգ
Անտառի պահպանության կազմակերպում
Անտառային հետազոտությունների մեթոդաբանություն
Էկոտուրիզմի հիմունքներ
Ագրոէկոլոգիա և շրջակա միջավայրի պահպանություն
Անտառօգտագործում
Անտառային մշակույթներ և անտառվերականգնում
Գլոբալ տաքացում և անտառային էկոհամակարգեր
Անտառշինություն
Շրջակա միջավայրի պահպանում
ՀՀ անտառային կադաստր, մոնիտորինգ և անտառային օրենսդրություն
Բնափայտագիտություն
Բնօգտագործում և էկոլոգիական դեգրադացիա
Անտառային սերմնաբուծություն
Անտառագիտություն
Գեղազարդ ծառագիտություն և ծաղկաբուծություն
Ագրոէկոտուրիզմ
Ագրոէկոլոգիայի հիմունքներ
Կենսաբազմազանության պահպանության էկոլոգիական հիմնախնդիրներ
Էկոլոգիապես անվտանգ գյուղատնտեսական արտադրանք
Կլիմայի փոփոխություն և կայուն զարգացում
Տեխնածին ազդեցություն և էկոլոգիական ռիսկ
Թափոնների օգտահանման տեխնոլոգիաներ

Մագիստրատուրա

Անտառային էկոլոգիա
Բնական ռեսուրսների ինտեգրված կառավարում և կլիմա
Անտառային էկոծառայություններ
Անտառաբուծություն և անտառընդարձակում
Կանաչ շինարարություն և լանդշաֆտների պլանավորում/դիզայն
Կայուն ագրոէկոհամակարգեր
Ագրոսոցիոլոգիա և գյուղական տարածքների կայուն զարգացում
Կայուն ագրոպարենային համակարգեր
Կլիմայական ռիսկերի կառավարում ճշգրիտ գյուղատնտեսությունում
Անտառային արժեշղթաներ
Ուրբան անտառկառավարում
Գիտահետազոտական ծրագրերի և ոլորտային ռազմավարությունների կազմում ու ներդնում
Կայուն գյուղատնտեսության սոցիալական հիմունքները
Գիտելիքահեն տնտեսություն և կայուն զարգացում
Ներառական արժեշղթաներ և ենթակառուցվածքային կայուն ինստիտուտներ
Գյուղատնտեսական նորարարական և խորհրդատվական համակարգեր
Անտառների կայուն կառավարում և քաղաքականություն
Շրջակա միջավայրի և ջրերի կառավարում

Քոլեջ

Էկոլոգիապես անվտանգ սննդամթերքի ստացման տեխնոլոգիաների կիրառում /ընտրովի/
Էկոլոգիայի և լանդշաֆտագիտության հիմունքներ
Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ
Լանդշաֆտների տեսակների տարբերակում, կառուցվածքային խախտումների նշում և դրանց վերացում
Բնապահպանական խնդիրներ լուծելիս հաշվարկների կատարում, նախագծերի և սխեմաների մշակում
Շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրում, մշակում, համակարգում և հաշվետվությունների կազմում
Հողածածկի փչացման տարբերակում և հետևանքների վերացման աշխատանքների կատարում և կազմակերպում
Ավտոտրանսպորտի էկոլոգիա
Թափոնների հավաքման, տեղափոխման,տեսակավորման, պահպանման և վնասազերծման աշխատանքների կատարում
Շրջակա միջավայրում դաշտային դիտարկումներ և չափումներ
Հողային միջավայրից նմուշների վերցնում, պահպանում և տեղափոխում
Ջրային միջավայրից նմուշների վերցնում, պահպանում և տեղափոխում
Կլիմայի փոփոխությունը և նորարարական տեխնոլոգիաները գյուղատնտեսությունում /ընտրովի/
Մթնոլորտային օդի նմուշների վերցնում, պահպանում և տեղափոխում
Բուսական և կենդանական նմուշների վերցնում, պահպանում և տեղափոխում
Շրջակա միջավայրից վերցված նմուշների լաբորատոր անալիզների նախապատրաստում
Շրջակա միջավայրի ֆիզիկական ցուցանիշների չափում
Շրջակա միջավայրի կենսաբանական ցուցանիշների չափում
Շրջակա միջավայրի քիմիական ցուցանիշների չափում էլեկտրաքիմիական մեթոդներով
Ջրային էկոհամակարգերի աղտոտման օջախների հայտնաբերում, վնասազերծման աշխատանքների կազմակերպում
Մթնոլորտային օդի աղտոտման օջախների հայտնաբերում, վնասազերծման աշխատանքների կազմակերպում
Բուսածածկի վերականգնման և վայրի կենդանիների բնակության միջավայրի պահպանման աշխատանքների կազմակերպում
Բնօգտագործման տեխնիկական և տեխնոլոգիական գործընթացների կատարում ըստ բնապահպանական նորմատիվային պահանջների
Շրջակա միջավայրի քիմիական ցուցանիշների չափում սպեկտրալ, ատոմ-աբսորբցիոն և մասս-սպեկտրոմետրիական մեթոդներով
Շրջակա միջավայրի քիմիական նյութերի որոշում և բաժանում քրոմատոգրաֆիական մեթոդներով