Նորություններ

CASCADE կոնսորցիումի շրջանակում համագործակցությունը լավ արդյունքներ է գրանցում եւ հավակնում ավելիին  

Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ագրարային համալսարանների կոնսորցիում հանուն զարգացման (CASCADE) կոնսորցիումի՝ սեպտեմբերին մեկնարկած տնտեսագիտության եւ մենեջմենթի հեռավար դասընթացի հերթական շաբաթը հյուրընկալում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Յուրաքանչյուր շաբաթ 15 համալսարանների ուսանողներ՝ յուրաքանչյուր համալսարանից 10-30-ը, մասնակցում են որեւիցե առարկայի դասերին, որոնք ռուսերեն լեզվով վարում են կոնսորցիումի անդամ համալսարանների դասախոսները (հաջորդ փուլում դասընթացի լեզուն կլինի անգլերենը): [...] Read More
spandanoci dasyntac սապծ հաահ

Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ  կազմակերպում են  սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Դասընթացները տևելու են 6 շաբաթ։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռք բերման համար։ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Դասընթացներին մասնակցելու համար դիմումների ընդունումը կիրականացվի մինչև սույն թվականի դեկտեմբերի [...] Read More

Կայացավ եւս մեկ միջազգային գիտաժողով․ CASCADE-2020

Դեկտեմբերի 10-11-ին առցանց կայացավ «Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի գյուղատնտեսական համալսարանների կոնսորցիում հանուն զարգացման» (CASCADE) կոնսորցիումի 10-ամյակին նվիրված առաջին միջազգային գիտաժողովը՝ «Գյուղատնտեսության հարակայուն զարգացումը Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում» թեմայով: Գիտաժողովին մասնակցում էին 250-ից ավելի մասնակիցներ տարբեր երկրներից՝ Չինաստան, Հնդկաստան, Մոնղոլիա, Հարավային Կորեա, այդ թվում կոնսորցիումի անդամ 8 երկրների ագրարային  ոլորտի շուրջ 19 բուհերի, ինչպես նաեւ [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական MEDfOR ծրագիր

Մեկնարկում է Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական MEDfOR (Միջերկրածովյան անտառտնտեսություն և բնական պաշարների կառավարում) ծրագիրը: MEDfOR ծրագրին կարող են մասնակցել այն անձիք, ովքեր ունեն բակալավրի աստիճան կենսաբանական գիտությունների, շրջակա միջավայրի և երկրագիտության, մաթեմատիկայի, տնտեսագիտության, ճարտարագիտության, քիմիայի, կենսաքիմիայի կամ նմանատիպ ոլորտներում: Էրազմուս Մունդուսի կրթաթոշակները հասանելի են լինելու լավագույն թեկնածուների համար: Հատուկ կրթաթոշակներ են տրամադրվելու մի շարք պետությունների, [...] Read More
haytararutyun

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2020/2021 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման լրացուցիչ ընդունելություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2020/2021 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման լրացուցիչ ընդունելություն հետևյալ մասնագիտություններով ռազմական գործողությունների և COVID-19 հիվանդության պատճառով դիմում-հայտ ներկայացրած, սակայն քննություն չհանձնած, ինչպես նաև փաստաթղթերի ընդունման սահմանված ժամկետում դիմում-հայտ չներկայացրած անձանց համար: Սահմանված ժամկետում դիմում-հայտ չներկայացրած անձիք փաստաթղթերը լրացնելու են բուհում դեկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ: [...] Read More

Անգլերենի առցանց ուսուցման բացառիկ հնարավորություն

Ուշադրություն անգլերենի առցանց ուսուցման բացառիկ հնարավորություն ՀԱԱՀ-ի և FAST հիմնադրամի (https://fast.foundation/) համագործակցության շրջանակում ՀԱԱՀ-ի ուսանողներն ու աշխատակիցներն ունեն բացառիկ հնարավորություն անվճար մասնակցելու Բրիտանական խորհրդի (https://www.britishcouncil.org.mz/en) կողմից տրամադրվող Learn English Select գործնական անգլերենի առցանց դասընթացին (մանրամասները՝ https://www.britishcouncil.org.mz/.../online/courses/select, դասընթացը հարկավոր կլինի ավարտել 4 ամսվա ընթացքում)։ Դիմելուց առաջ անպայման ծանոթացեք դասընթացի պայմաններին։ Ցանկացողները պետք է լրացնեն հետևյալ հայտադիմումը՝ [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

2021-2022 ուստարվա ՀԱԱՀ մասնագիտությունների և քննությունների ցանկը

Արդեն հայտնի են 2021-2022 ուստարվա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Վերջինիս կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: Read More

Մրցույթ. Մագիստրանտների վերապատրաստում ABioNet ծրագրի շրջանակում

ABioNet Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Սննդամթերքի անվտանգություն կրթական ծրագրով սովորող մագիստրանտների համար։ Վերապատրաստման վայրերն ու տևողությունն են՝ Միջազգային Հելենիկ համալսարան (Հունաստան)՝ 1 ամիս (3 մագիստրանտ) և 2 ամիս տևողությամբ (2 ուսանող), Տերամոյի համալսարան (Իտալիա)՝ 2 ամիս տևողությամբ (1 մագիստրանտ)։ Վերապատրաստման ընթացքում մագիստրանտները կիրականացնեն իրենց թեզի շրջանակում նախատեսված հետազոտական աշխատանքների մի մասը։ [...] Read More

Զարգանալ եվ հզորանալ․ այլ տարբերակ չկա

Ղազախստանի ազգային ագրարարային հետազոտական համալսարանի (ՂԱԱՀՀ) հիմնադրման 90-ամյակի շրջանակում կազմակերպվող «Տնտեսության գլոբալացման պայմաններում ԱՊՀ-ի նորարարական զարգացում» թեմայով միջազգային ագրոտեխնոլոգիական 5-րդ գագաթնաժողովի մասին տեղեկանալուց հետո որոշեցի մասնակցել։ Որոշումս պայմանավորված էր այն հանգամանքով, որ արդեն մի քանի ամիս է աշխատում եմ նորարարական գյուղատնտեսությանը նվիրված գիտական թեմայի վրա, որի շուրջ արդեն կատարել էի որոշակի ուսումնասիրություններ։ Մասնակցության շահադրդվածությունս էլ [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

ՀԱԱՀ-ը հայտարարում է ասպիրանտուրայի ընդունելություն հեռակա ուսուցմամբ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2020թ. ասպիրանտուրայի ընդունելություն հեռակա ուսուցմամբ, անվճար հիմունքով: Մանրամասները հետևյալ հղմամբ: Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ: Read More