Կենսաքիմիայի, մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոն

Մարմարյան Գայանե Յուրիի

կենս. գիտ.դոկտ., դոցենտ

Ամբիոնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Կորյունի 19
    ՀԱԱՀ, 5-րդ մասնաշենք, 320 սենյակ
  • (+37412) 52 05 85; 52-69-16; ներքին՝ 2-26; 3-85, 4-12
  • [email protected]

Ներկայիս Կենսաքիմիայի, մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոնը ձևավորվել է 2013 թ. նախկին Կենսաքիմիայի և Անասնաբուժական մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոնների հենքի վրա: Կենսաքիմիայի աբիոնը ստեղծվել էր 1928թ. Վ.Կամենցևի ղեկավարությամբ: Մինչև 2013թ. ամբիոնի վարիչ են եղել քիմ.գիտ. դոկտոր Ա. Իոանիսյանը, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հ. Բունիաթյանը, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Ա. Բաբայանը, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Գ.Քամալյանը, կենս. գիտ. դոկտորներ Մ. Գասպարյանը, Լ. Դավթյանը, Ռ. Քամալյանը: Մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոնը հիմնադրվել է 1929 թվականին: Այն ղեկավարել են պրոֆեսորներ Օ. Գերմանը, Լ. Գոգելը, Ա. Իսահակյանը, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Գ. Շաքարյանը, պրոֆեսոր Ա.Նուրազյանը, դոցենտներ Ռ. Մարտիրոսյանը և Ս. Ավագյանը: 2013-2017թթ. ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել պրոֆեսոր Ա. Վարդանյանը, իսկ 2017թ. մարտից ամբիոնը ղեկավարում է կենս. գիտ. դոկտոր, դոցենտ Գ.Յու.Մարմարյանը:
Կենսաքիմիայի ամբիոնի և Նյութափոխանակության պրոբլեմային լաբորատորիայի աշխատակիցների համատեղ գիտահետազոտական աշխատանքների հիման վրա էթանոլամինը հանրապետությունում ներդրվել է որպես կենդանիների աճի խթանիչ: Կենսաքիմիայի ոլորտի շատ աշխատակիցներ ներգրավված են ՀԱԱՀ-ի Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի և կերակրման պրոբլեմային լաբորատորիայի աշխատանքներում՝ լուրջ հետազոտություններ կատարելով ԱՄՆ-ից ներկրված բարձր կաթնային մթերատվությամբ այծերի վրա: Ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս համեմատել տարբեր մթերատվությամբ այծերի ցեղերի և դրանց խառնածինների իմունային համակարգի կարգավորման աստիճանը, ինչի հիման վրա առաջարկվել են սելեկցիոն կենսաքիմիական մարկերներ, առաջին անգամ Հայաստանում մշակվել է այծի կաթի ստանդարտ: Կենսաքիմիայի ոլորտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից հրատարակվել է շուրջ 460 գիտական հոդված, 4 դասագիրք, ուսումնական ձեռնարկներ, մենագրություններ և ուղեցույցներ, ստացվել է 7 հեղինակային վկայական: Ամբիոնի գծով պաշտպանվել են 18 թեկնածուական և 9 դոկտորական ատենախոսություններ: Աշխատակիցները մասնակցել են կենսաքիմիական միջազգային կոնգրեսներին, ինչպես նաև FEBS-ի (Եվրոպական կենսաքիմիկոսների ընկերություն), ISN-ի (Համաշխարհային նեյրոքիմիկոսների ընկերություն), ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ կազմակերպված կենսաքիմիական գիտաժողովներին: Միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում վերապատրաստվել կամ աշխատել են Մեծ Բրիտանիայի (Նոթհինգհեմի համալսարան), ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իսպանիայի, Հունաստանի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Նիդերլանդների համալսարաններում:
Մանրէակենսաբանության ոլորտի և ամբիոնին կից գործող Հակաբիոտիկների պրոբլեմային լաբորատորիայի ձեռքբերումներից է Հայաստանում առաջին անգամ հետազոտման շճաբանական եղանակով խոշոր եղջերավորների բրուցելյոզի բացահայտումը, ինչպես նաև խոշոր և մանր եղջերավորների բրուցելյոզի հարուցիչների առանձնացումը, դրանց համաճարակաբանության ուսումնասիրումը, հորթերի լեպտոսպիրոզ, գառների պարշա և ոչխարների ստաֆիլակոկային հիվանդությունների բացահայտումը: Ամբիոնի գիտնականները հետազոտություններ են իրականացրել նաև մածունի միկրոֆլորայի, տեղական պանիրների մանրէակենսաբանական պրոցեսների, թեյի սնկի կուլտուրալ հեղուկի բազմակողմանի ուսումնասիրման ուղղություններով, մշակվել է ախտահանիչ և ինակտիվացնող պատրաստուկների հայտնաբերման և ախտահանության ստուգման նոր եղանակ: Պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից տպագրվել են մանրէակենսաբանության 4 և վիրուսաբանության 3 դասագրքեր, 3 մենագրություն, ուսումնական ձեռնարկներ, ստացվել են հեղինակային վկայականներ, պաշտպանվել են 38 թեկնածուական և 3 դոկտորական ատենախոսություններ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Հարությունյան Հասմիկ Դրաստամատի – կենս.գ.թ., դոցենտ
  2. Հարությունյան Արթուր Մհերի – անասն.գ.թ., դոցենտ
  3. Ավագյան Սարգիս Սինոդի – անասն.գ.թ., դոցենտ
  4. Ավագյան Արամ Ջահանի – անասն.գ.թ., դոցենտ
  5. Ավագյան Լուսինե Սարգսի – ասիստենտ
  6. Յարալյան Գոհար Սերգեյի – ասիստենտ
  7. Մովսիսյան Անահիտ Լենդրուշի – 1-ին կարգի լաբորանտ
  8. Բաբայան Նազելի Գրիշի – 1-ին կարգի լաբորանտ
  9. Գրիգորյան Հասմիկ – ասիստենտ, 1-ին կարգի լաբորանտ
  10. Ժամկոչյան Սվետլանա Գևորգի – 2-րդ կարգի լաբորանտ
  11. Ղազարյան Անահիտ Հակոբի – լաբորանտ

Դասավանդվող առարկաները

Կենսաքիմիա
Կլինիկական կենսաքիմիա
Սննդի կենսաքիմիա
Մանրէակենսաբանություն
Անասնաբուժական մանրէակենսաբանություն
Վիրուսաբանություն