Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի մասնագիտությունները

Անասնաբուժություն

/wp-content/uploads/2019/06/vet-medcine.jpg

Անասնաբուժություն մասնագիտության շրջանավարտները կարող են աշխատել լաբորատորիաներում, անասնաբուժական կայաններում, բուժհետազոտական հիմնարկներում՝ որպես սանիտարներ, բուժքույրեր, ասիստենտներ: Անասնաբույժները կատարում են նաև գյուղատնտեսական և տնային կենդանիների պլանավորված պատվաստումներ: «Անասնաբուժություն» մասնագիտությունը կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսության համար: Մեր մասնագետներն ախտորոշում են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունները, կատարում բուժումներ դրանց տարածումը կանխելու նպատակով:

Սանիտարական փորձաքննություն

/wp-content/uploads/2019/06/sanitary-expertise.jpg

Սանիտարական փորձագետները զբաղվում են կենդանական մթերքների (կաթ, ձու, միս, մեղր և այլն) և կենդանական հումքի (մորթի, բուրդ և այլն) հետազոտությամբ: Նպատակն այդ մթերքների անվտանգությունը որոշելն է: Հայտնաբերում են գյուղատնտեսական մթերքների հիվանդությունները և ձեռնարկում համապատասխան միջոցներ նրանց տարածումը կանխելու համար: Բացի այդ, մասնագիտությունն իր մեջ է ներառում կենդանական հումքի արտադրության տեխնոլոգիաները և մթերքների ստանդարտացումը:Սանիտարական փորձագետները կարող են աշխատել պետական լաբորատորիաներում, մաքսատներում, շուկաներում, գիտահետազոտական լաբորատորիաներում, նաև մսային, կաթնային, ձկնային արտադրական գործարաններում:

Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա
Անասնաբուծություն

/wp-content/uploads/2019/06/animal-husbandry.jpg

Անասնաբույծ մասնագետները կատարում են սելեկցիոն աշխատանքներ` հիմնականում կարևորելով թռչունների և գյուղատնտեսական կենդանիների մթերատվության որակի հարցերը: Նրանք աշխատում են ֆերմաներում, ագրարային համալիրներում, կենդանիների բուծարաններում: Կատարում են օժանդակ աշխատանքներ` բտվող տավարի, կթու կովերի, երինջների, հորթերի, արտադրող ցուլերի խնամքի հետ կապված:

Դեղագիտություն

/wp-content/uploads/2019/06/pharmacy.jpg

Այս մասնագիտության շրջանավարտը ստանում է դեղագիտության/ֆարմացիայի բակալավրի որակավորում: Կարող են աշխատել դեղատներում, վերահսկող և վերստուգիչ լաբորատորիաներում, մեծածախ և մանրածախ առևտրի դեղագործական ընկերություններում, դեղագործարաններում և դեղաֆաբրիկաներում, մաքսային ծառայությունում, դատաանասնաբուժական փորձաքննության լաբորատորիաներում, նոր դեղերի մշակման ու կլինիկական փորձաքննության լաբորատորիաներում, գիտահետազոտական կենտրոններում՝ որպես դեղագետ, դեղագետ-տեխնոլոգ, դեղատան և դեղատան պահեստի վարիչ կամ տեղակալ, բաժնի վարիչ, լաբորատորիայի վարիչ, քիմիկ-վերլուծաբան, գիտաշխատող, դեղագետ-էկոլոգ: Զբաղվում են դեղերի հետազոտությամբ, մշակմամբ, արտադրությամբ, փաթեթավորմամբ, որակի չափորոշմամբ, դեղերի իրացմամբ, գովազդով և ոչ պիտանի դեղերի ու կենդանական և բուսական ծագման մթերքների ոչնչացմամբ: Դեղագետի գործունեությունը միտված է մարդու երկարակեցությանն ու էկոլոգիապես մաքուր ու անվտանգ սննդամթերքով ու հումքով ապահովմանը: