ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ․ V4 ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Գլխավոր համակարգողը Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է: Ծրագիրը կիրականացվի V4 երկրների հետևյալ համալսարանների աջակցությամբ.
Հունգարիայի գյուղատնտեսական և կենսագիտական համալսարան (ՀԳԿՀ)
Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան Նիտրայում (ՍԳՀՆ)
Հարավային Բոհեմիայի համալսարան (ՀԲՀ)
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ծրագրի հիմնական համակարգողն է ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը (էլ․ հասցե՝ [email protected]).
V4+ համալսարաններից ծրագրի համակարգողներն են՝
Էրիկա Վարգա, Հունգարիայի գյուղատնտեսական և կենսագիտական համալսարան (MATE), էլ․ հասցե՝ [email protected]
Նորբերտ Ֆլորիս, Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան Նիտրայում, էլ․ հասցե՝ [email protected]
Դագմար Շկոդովա Պարմովա, Հարավային Բոհեմիայի համալսարան (USB), էլ. հացե՝ [email protected]
ԾՐԱԳՐԻ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Ծրագրի նպատակն է հիմնել Փափուկ հմտությունների զարգացման կենտրոն (ՓՀԶԿ, Soft Skills Development Centre – SSDC) Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ), V4 գործընկեր համալսարանների աջակցությամբ (Հունգարիայի գյուղատնտեսական և կենսագիտությունների համալսարան, Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան Նիտրայում և Հարավային Բոհեմիայի համալսարան): Այս ծրագրի իրականացման ընթացքում մշակված փափուկ հմտությունների նոր մոդուլների ուսուցումը կբարձրացնի շրջանավարտների, ինչպես նաև առկա մասնագետների աշխատանք գտնելու հնարավորությունները։ Ծրագրի իրականացման ժամկետն է` 01/01/2022–30/06/2023: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 24,015.00 եվրո:
Ընթացիկ խնդիրներ: Հայտնի է, որ աշխատաշուկային անհրաժեշտ են բարձր որակավորում ունեցող մասնագետներ` օժտված ինչպես մասնագիտական, այնպես էլ փափուկ հմտություններով: Գաղտնիք չէ, որ փափուկ հմտությունները բարձրացնում են մասնագետների աշխատունակությունը և հեշտացնում նրանց ինտեգրումը մասնագիտական ոլորտում: Փափուկ հմտությունները հատկապես անհրաժեշտ են գյուղատնտեսության ոլորտի մասնագետների համար, քանի որ նրանց աշխատանքը սովորաբար ներառում է բազմաթիվ շահագրգիռ կողմերի և կազմակերպությունների: Վերոնշյալ բոլոր գործողությունները պահանջում են անհրաժեշտ փափուկ հմտություններ՝ առաջնորդություն, ստեղծագործականություն, թիմային աշխատանք, ժամանակի կառավարում, ինչպես նաև նորարարական մոտեցումներ և այլն: Երբեմն շահագրգիռ կողմերը դասընթացներ են կազմակերպում նոր աշխատակիցների համար, երբեմն էլ վերջիններս են ստիպված լինում գտնել և մասնակցել փափուկ հմտություններ զարգացնող դասընթացների: Իհարկե, վերոնշյալ դասընթացների մեծ մասը վճարվում է նոր վարձու աշխատողների կամ գործատուների կողմից:
ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Այս նախագծի հիմնական նպատակն է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ընթացքում տարբեր մոդուլների դասավանդմամբ փափուկ հմտությունների զարգացման և կատարելագործման միջոցով միջոցով բարձրացնել աշխատաշուկայում ուսանողների և առկա մասնագետների ապագա աշխատունակությունը։ Նախագծի շրջանակներում կստեղծվեն հինգ մոդուլներ`
- հաղորդակցման հմտություններ;
- քննադատական մտածողություն և հիմնախնդիրների լուծում;
- առաջնորդություն;
- հակամարտությունների և ժամանակի կառավարում;
- թիմային աշխատանք:
Ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը կստեղծի Փափուկ հմտությունների զարգացման կենտրոն (ՓՀԶԿ), որտեղ ուսանողները և գյուղատնտեսության ոլորտի մասնագետները ՀԱԱՀ-ի կազմակերպած դասընթացների ընթացքում կստանան փափուկ հմտությունների անհրաժեշտ կարողություններ: Վերոնշյալ մոդուլները դասավանդվելու են նորաստեղծ կենտրոնում: Դասընթացը կանցկացնեն ՀԱԱՀ-ի աշխատակիցները, ովքեր այս ծրագրի շրջանակներում նախօրոք վերապատրաստված և վերաորակավորված կլինեն V4 գործընկեր համալսարաններում: Ծրագրի իրականացման համար կօգտագործվի V4 գործընկեր համալսարանների ուսուցման ոլորտում ունեցած երկարամյա փորձը: Նրանք կօգնեն ՀԱԱՀ-ին ստեղծել և մշակել մոդուլներ, ինչպես նաև կօգնեն ՀԱԱՀ-ի աշխատակիցներին զարգացնել իրենց փափուկ հմտությունները։
ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆԱ ԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԱՐՐԸ
Այս նախագծի նորարարական բնույթը կայանում է նրանում, որ ՀԱԱՀ-ում առաջին անգամ կստեղծվեն համապատասխան գործիքներ, որոնք կապահովեն ուսանողների փափուկ հմտությունների ձևավորման և զարգացման կայունությունը: Սա ՀԱԱՀ-ում առաջին նախագիծն է, որի հիմնական նպատակը մարդկային և ոչ մարդկային ռեսուրսներով անհրաժեշտ ենթակառուցվածքի զարգացումն է՝ ապահովելու ուսանողների փափուկ հմտությունների զարգացման կայունությունը: Միևնույն ժամանակ, դա ՀԱԱՀ-ի նոր մոտեցումն է` աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար կրթության և ուսանողների զբաղվածության հնարավորությունների խթանման նպատակով զարգացնել փափուկ հմտությունները:
Բացի այդ, Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնը, որը կլինի այս ծրագրի հիմնական արդյունքը, կապահովի տարբեր ոլորտներում աշխատող և փափուկ հմտությունների զարգացմամբ հետաքրքրված մասնագետների ցկյանս ուսուցումը: Այս ծրագրի իրականացման շնորհիվ ՀԱԱՀ-ում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ ուսանողների և ներկայիս աշխատակիցների փափուկ հմտությունների զարգացման համար: Արդյունքում նրանք ավելի մրցունակ կլինեն աշխատաշուկայում և կկարողանան հեշտությամբ աշխատանք գտնել, ինչպես նաև կհարմարվեն աշխատանքային նոր պայմաններին: Ավելին, նրանք մասնագիտական խնդիրներ լուծելիս կցուցաբերեն նոր մոտեցումներ և քննադատական մտածողություն: Այս բոլոր իրավասությունները կնպաստեն նրանց ինտեգրմանը աշխատանքային միջավայրին, և վերջնական արդյունքը կլինի աշխատանքի արդյունավետության բարձրացումը: Սա կլինի ծրագրի թողած հիմնական ազդեցությունը։
ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Հիմնական արդյունքներ | Ներդրում ծրագրի ընդհանուր նպատակին |
Փափուկ հմտությունների զարգացման կենտրոն | ՓՀԶԿ-ի ստեղծումը ծրագրի հիմնական արդյունքն է: Այս կենտրոնը կազմակերպելու է ուսանողների և ներքին և արտաքին այլ շահառուների (դասախոսական անձնակազմ, գյուղատնտեսության ոլորտում աշխատողներ և այլն) պարբերական դասընթացներ` փափուկ հմտությունների վերաբերյալ: Այս գործունեության շնորհիվ ՀԱԱՀ-ը կդառնա հիմնական կենտրոններից մեկը, որտեղ մասնագետները կկարողանան մասնակցել ինչպես մասնագիտական ուսուցման, այնպես էլ փափուկ հմտությունների ուսուցման: |
Վերապատրաստված դասախոսական անձնակազմ `
ՓՀԶԿ- ում փափուկ հմտություններ դասավանդելու կարողություններով
|
Վերապատրաստված դասախոսական անձնակազմ ` ՓՀԶԿ-ում փափուկ հմտություններ դասավանդելու հմտություններով: Ծրագրի շրջանակներում V4 համալսարաններում վերապատրաստված ՀԱԱՀ-ի աշխատակիցները կմասնակցեն համապատասխան փափուկ հմտությունների վերաբերյալ մոդուլների մշակմանն ու դրանց դասավանդմանը: Նրանք կլինեն այն հիմնական աշխատուժը, որոնք կիրականացնեն ծրագրի շրջանակներում նախատեսված դասընթացներ ուսանողների և այլ մասնակիցների համար։ Բացի այդ, վերապատրաստված անձնակազմը կվերապատրաստի նաև իր մյուս գործընկերներին ` ծրագրի կայունությունն ու շարունակականությունն ապահովելու համար: |
Փափուկ հմտությունների ուսուցման հինգ մոդուլ.
1. Հաղորդակցման հմտություններ; 2. Քննադատական մտածողություն և հիմնախնդիրների լուծում; 3. Առաջնորդություն; 4. Հակամարտությունների և ժամանակի կառավարում; 5. Թիմային աշխատանք |
Մոդուլները կդասավանդվեն նորաստեղծ Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնում՝ ուսանողների և այլ ներքին ու արտաքին շահագրգիռ մասնակիցների փափուկ հմտությունների զարգացումն համար: |
Կայուն համագործակցություն V4 գործընկեր համալսարանների հետ | Այս ծրագիրը մեկ հարթակի վրա կբերի և կհամախմբի ՀԱԱՀ-ին և V4 գործընկեր համալսարաններին և կխթանի հետագա համագործակցությունը ինչպես տարբեր ոլորտներում, այնպես էլ այլ միջազգային ծրագրեր իրականացնելու տեսակյունից։ |
ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐ
Ծրագրի հիմնական թիրախային խմբերն են ՀԱԱՀ բակալավրիատի ուսանողները, մագիստրոսները, ասպիրանտներն ու հայցորդները, ՀԱԱՀ դասախոսներն ու վարչական անձնակազմը, գյուղատնտեսական ոլորտի մասնագետները:
ԳՈՐԾՈԻՆԵՈՒԹՅՈԻՆ ԵՎ ԱՐԴՅՈԻՆՔՆԵՐ
Հետադարձ կապ`
ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 127 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 58-58-08, +37412 56-74-11, ներքին` 401, 402
E-mail: [email protected], [email protected]