Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ կազմակերպում են սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Դասընթացները տևելու են 6 շաբաթ։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռք բերման համար։ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Դասընթացներին մասնակցելու համար դիմումների ընդունումը սկսված է։ Դասընթացի արժեքը 60 [...] Read More
Տարիներ շարունակ մեր համալսարանը մասնագիտական կողմնորոշման նպատակով դիմավորում է դպրոցների, միջին մասնագիտական կրթարանների սաներին: Նպատակը մեկն է՝ մենք ուզում ենք, որ ուսանողների համալրումը լինի միանգամայն գիտակցված, ոլորտի դերը, նշանակությունն ու առանձնահատկությունները հասկանալով: Իսկ հետո այդ գիտակցված ընտրությունը սիրո փոխարինելու-վերածելու ճանապարհը մեր դասախոսները-մասնագետները-երախտավորները լավ գիտեն: Պատանիների այս այցելությունները մեկ բնորոշում կարող են ունենալ. ծանիր զքեզ՝ ճանաչիր [...] Read More
Այսօր՝ հունվարի 25-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայիայում կայացավ «Ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում եւ Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման նախագծի մեկնարկային հանդիպումը: Նախագծի համակարգողը Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է, հայաստանյան գործընկերները՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը եւ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը: Նախագծի հիմնական նպատակն է նվազեցնել [...] Read More
Կադաստրի կոմիտեում անցկացրած աշխատանային կիսամյակի ավարտից հետո Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Հողային եւ ջրային ռեսուրսների ճարտարագիտություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները ներկայացրեցին հաշվետվությունները։ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, պրոֆ․ Գուրգեն Եղիազարյանի, ամբիոնի աշխատակիցների, փորձուսուցման պատասխանատու Անահիտ Սարոյանի եւ ուսանողների միջեւ ծավալված քննարկումն ու անկեղծ զրույցը դժվարությամբ էին տեղավորվում հաշվետվություն հասկացության դասական տիրույթում։ Դա գործընկերային քննարկում [...] Read More
Հունվարի 19-ին մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը հյուրընկալել էր Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրովի միջնակարգ դպրոցի 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտներին։ Կարիերայի բաժնի մասնագետ Մանե Շուշանյանը պատանի թաիրովցիներին նախ ընդունեց Ագրոտեխ ինկուբատորի լսարանում եւ հակիրճ ներկայացրեց ՀԱԱՀ կրթական ծրագրերը, աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող ագրարային մասնագիտությունները, ուսումնառության համար ստեղծված լավագույն միջավայրը, [...] Read More
Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման «նորաստեղծ» ամբիոնը (վարիչ՝ գ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյան) երկու՝ խոշոր, ավանդույթներով հարուստ, կայացած մասնագետներով հագեցած համարժեք միավորների մեկ ամբողջություն է դարձել: Վերջին տարիներին ամենաարմատական փոփոխությունները կատարվեցին հենց Ճարտարագիտական ֆակուլտետում: Մասնագիտությունների անվանումներ, մասնագիտական կրթական ծրագրեր, առարկայական ցանկ՝ ամենը նորացվել է, որոշ դեպքերում՝ անճանաչելիության աստիճան: Այս փոփոխությունները մեկ մարդու կամ փոքր թիմի մտքի, [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ գարնանային կիսամյակում Տերամոյի համալսարանում (https://www.unite.it/UniTE/) դասավանդելու համար (2 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, որոնք դասավանդում են հետեւյալ ոլորտներում՝ անտառագիտություն, ձկնագիտություն, սննդի տեխնոլոգիաներ եւ հիգիենա, անասնաբուժական բժշկագիտություն։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ գարնանային կիսամյակում Տերամոյի համալսարանում (https://www.unite.it/UniTE/) դասավանդելու (2 տեղ) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում՝ անտառագիտություն, ձկնագիտություն, սննդի տեխնոլոգիաներ և հիգիենա, անասնաբուժական բժշկագիտություն։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր [...] Read More
Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 4 դասախոսական տեղի մրցույթ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյուղատնտեսության դպրոցում (https://www.ipbeja.pt/en/Schools/AGRICULTURE/Pages/default.aspx) ս/թ ապրիլի 17-21-ը միջազգային շաբաթին մասնակցելու, եւ դրան զուգահեռ՝ դասավանդելու (2 տեղ) կամ վերապատրաստվելու համար (2 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները, որոնք դասավանդում են հետեւյալ ոլորտներում՝ ագրոնոմիա, սննդի տեխնոլոգիաներ [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ ռեկտորատի այսօրվա՝ հունվարի 17-ի նիստն առաջինն էր 2023 թ․։ Օրակարգային հիմնական հարցը հեռակա ուսուցման համակարգի 2-6-րդ կուրսերի ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքն էր, որի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Ուսումնական գործընթացի կազմակերպման վարչության պետ Արմեն Աղասարյանը։ Զեկուցողը հիմնավորեց քննաշրջանի եւ վերահանձնումների ժամկետի տեղափոխության (հունվարի 30-ից փետրվարի 17) իր առաջարկը։ Հատկացված ժամանակահատվածում ուսանողները պետք [...] Read More



