
Արմեն Արտյուշայի Աղասարյան
տեխ.գիտ.թեկն., դոցենտ
Քոլեջի տնօրեն
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0005, Բուռնազյան 143,
2-րդ հարկ, 208 սենյակ - (+374 10) 45 39 02, (+374 10) 45 12 00
- college@anau.am
- armen-agasaryan@mail.ru
Քոլեջի մասին
Քոլեջը, որպես համալսարանի ուսումնական բաժանմունք, ստեղծվել է ՀՀ Կառավարության 1996թ. օգոստոսի 21-ի թիվ 260 որոշմամբ և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական ստորաբաժանում է: ՀԱԱՀ-ի ռեկտորատի 2013թ. հոկտեմբերի 1-ի որոշմամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարի համաձայնությամբ քոլեջն անվանակոչվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտոն Երվանդի Քոչինյանի անվան քոլեջ, իսկ 2016թ. փետրվարի 12-ի ՀԱԱՀ ռեկտորի թիվ 35/L հրամանով` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ:
Քոլեջը գյուղատնտեսության ոլորտի համար պատրաստում է կրտսեր մասնագետներ: Գործում է ուսուցման անվճար և վճարովի համակարգ՝ առկա ձևով: Ուսման տևողությունը 3-4 տարի է:
Քոլեջի` բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 8-ի թիվ 752-Ն որոշմամբ իրավունք է վերապահվում ուսումը շարունակելու համալսարանի հեռակա ուսուցման համակարգի երկրորդ կուրսում:
- տարեկան ուսման վարձը` 220.000 դրամ
- ուսման տևողությունը`
ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի
բ) միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 2 տարի
- տարեկան ուսման վարձը` 220.000 դրամ
- ուսման տևողությունը`
ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի
բ) միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 2 տարի
- տարեկան ուսման վարձը` 220.000 դրամ
- ուսման տևողությունը`
ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի
բ) միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 2 տարի
- տարեկան ուսման վարձը` 220.000 դրամ
- ուսման տևողությունը`
ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի
բ) միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 2 տարի
- տարեկան ուսման վարձը` 220.000 դրամ
- ուսման տևողությունը`
ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի
բ) միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 2 տարի
- տարեկան ուսման վարձը` 200.000 դրամ
- ուսման տևողությունը`
ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի
բ) միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 2 տարի
- տարեկան ուսման վարձը` 200.000 դրամ
- ուսման տևողությունը`
ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի 6 ամիս
- տարեկան ուսման վարձը` 200.000 դրամ
- ուսման տևողությունը`
ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի 6 ամիս
բ) միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 2 տարի 6 ամիս
- տարեկան ուսման վարձը` 200.000 դրամ
- ուսման տևողությունը`
ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 4 տարի
բ) միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 3 տարի
- տարեկան ուսման վարձը` 200.000 դրամ
- ուսման տևողությունը`
ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 4 տարի
բ) միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 3 տարի
- տարեկան ուսման վարձը` 220.000 դրամ
- ուսման տևողությունը`
ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի
- տարեկան ուսման վարձը` 200.000 դրամ
- ուսման տևողությունը`
ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 4 տարի
- տարեկան ուսման վարձը` 220.000 դրամ
- ուսման տևողությունը`
ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի 6 ամիս
բ) միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 2 տարի:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
ՀԱԱՀ-ի քոլեջում ուսուցումը կատարվում է անվճար և վճարովի համակարգերում: Քոլեջում ուսման տևողությունը երկուսից չորս տարի է: Շրջանավարտները ստանում են կրտսեր մասնագետի որակավորում:
Քոլեջի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին իրավունք է վերապահվում, սահմանված կարգով, ուսումը շարունակել համալսարանի հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կուրսում համապատասխան մասնագիտության գծով բարձրագույն կրթություն ստանալու համար:
Դիմորդը քոլեջի ընդունող հանձնաժողովին անձամբ, իսկ անչափահաս լինելու դեպքում օրինական ներկայացուցիչների (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ ներկայացնում է`
Դիմում
կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ պատճենը
վեց լուսանկար (3 x 4 չափի)
անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ծննդյան վկայական` մինչև 16 տարեկան դիմորդի համար կամ զինվորական գրքույկ կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական)
կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից` Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում):
Ավարտական փաստաթղթում Հայոց լեզու առարկայից գնահատական չունեցող դիմորդի համար «Հայոց լեզու» առարկան նրա ցանկությամբ փոխարինվում է որևէ օտար լեզվով: Ընդունելությունը պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի ուսուցման տեղերում իրականացվում է հետևյալ մրցութային սկզբունքով.
Անվճար ուսուցման տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի քննական միավորների, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար մրցութային համարվող առարկանների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը:
Նշված գնահատականների/միավորների ընդհանուր գումարի հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է`
- հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի քննական միավորների առավելագույն միջին թվաբանական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների առավելագույն միջին թվաբանական ունեցող դիմորդին,
- ըստ ընդունելության մրցութային առարկաների ցանկով սահմանված առաջնային համարվող առարկաներից առավել բարձր գնահատականներ/միավորներ ունեցող դիմորդին,
- նախընտրած մասնագիտության գծով համապատասխան կազմակերպություններում մասնագիտական աշխատանքի առավել տևական ստաժ ունեցող դիմորդին:
Մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն, օտար լեզու:
Մաթեմատիկա, Ֆիզիկա, հայոց լեզու և գրականություն
Մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն, աշխարհագրություն
Մաթեմատիկա, քիմիա, հայոց լեզու և գրականություն
Մաթեմատիկա, կենսաբանություն, հայոց լեզու և գրականություն
Քիմիա, մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն
Կենսաբանություն, քիմիա, հայոց լեզու և գրականություն
Ֆիզիկա, մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն
Դիմորդը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, տվյալ Հաստատությունում վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ:
Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից` վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ ընդունող հանձնաժողով։
Ընդունող հանձնաժողով
Տերյան 74 ՀԱԱՀ-ի 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, 220ա սենյակ
Հեռ․՝ 012-58-58-28