Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ

Վարդանյան Վարդան Ալեքսանի

տեխ.գիտ.թեկն., դոցենտ

Քոլեջի տնօրենի պաշտոնակատար

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74,
    2-րդ մասնաշենք, 429, 428, 427բ սենյակներ
  • (+374 12) 67 76 76, (+374 95) 54 05 96, ներքին՝ 3-69, 2-24, 2-25
  • [email protected]
  • [email protected]

Քոլեջի մասին

Քոլեջը, որպես համալսարանի ուսումնական բաժանմունք, ստեղծվել է ՀՀ Կառավարության 1996թ. օգոստոսի 21-ի թիվ 260 որոշմամբ և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական ստորաբաժանում է: ՀԱԱՀ-ի ռեկտորատի 2013թ. հոկտեմբերի 1-ի որոշմամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարի համաձայնությամբ քոլեջն անվանակոչվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտոն Երվանդի Քոչինյանի անվան քոլեջ, իսկ 2016թ. փետրվարի 12-ի ՀԱԱՀ ռեկտորի թիվ 35/L հրամանով` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ:

Քոլեջը գյուղատնտեսության ոլորտի  համար պատրաստում է կրտսեր մասնագետներ: Գործում է ուսուցման անվճար և վճարովի համակարգ՝ առկա ձևով: Ուսման տևողությունը 3-4 տարի է:

Քոլեջի` բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 8-ի թիվ 752-Ն որոշմամբ իրավունք է վերապահվում ուսումը շարունակելու համալսարանի հեռակա ուսուցման համակարգի երկրորդ կուրսում:

0411.01.5 – Հաշվապահական հաշվառում
  • տարեկան ուսման վարձը` 220.000 դրամ
  • ուսման տևողությունը`
    ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի
    բ) միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 2 տարի
0412.01.5 – Ֆինանսներ
  • տարեկան ուսման վարձը` 220.000 դրամ
  • ուսման տևողությունը`
    ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի
    բ) միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 2 տարի
0413.01.5 – Մենեջմենթ (Կառավարում)
  • տարեկան ուսման վարձը` 220.000 դրամ
  • ուսման տևողությունը`
    ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի
    բ) միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 2 տարի
0413.04.5 – Հողային ռեսուրսների կառավարում
  • տարեկան ուսման վարձը` 220.000 դրամ
  • ուսման տևողությունը`
    ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի
    բ) միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 2 տարի
0414.02.5 – Ապրանքագիտություն
  • տարեկան ուսման վարձը` 220.000 դրամ
  • ուսման տևողությունը`
    ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի
    բ) միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 2 տարի
0712.01.5 – Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում
  • տարեկան ուսման վարձը` 200.000 դրամ
  • ուսման տևողությունը`
    ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի
    բ) միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 2 տարի
0721.03.5 – Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
  • տարեկան ուսման վարձը` 200.000 դրամ
  • ուսման տևողությունը`
    ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի 6 ամիս
0728.08.5 – Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն
  • տարեկան ուսման վարձը` 200.000 դրամ
  • ուսման տևողությունը`
    ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի 6 ամիս
    բ) միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 2 տարի 6 ամիս
0811.04.5 – Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանություն
  • տարեկան ուսման վարձը` 200.000 դրամ
  • ուսման տևողությունը`
    ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 4 տարի
    բ) միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 3 տարի
0811.05.5 – Հողաշինարարություն
  • տարեկան ուսման վարձը` 200.000 դրամ
  • ուսման տևողությունը`
    ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 4 տարի
    բ) միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 3 տարի
0811.06.5 – Պաշտպանված գրունտի կենսատեխնոլոգիա
  • տարեկան ուսման վարձը` 220.000 դրամ
  • ուսման տևողությունը`
    ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի
0811.07.5 – Անասնաբուժություն
  • տարեկան ուսման վարձը` 200.000 դրամ
  • ուսման տևողությունը`
    ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 4 տարի
1041.01.5 – Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)
  • տարեկան ուսման վարձը` 220.000 դրամ
  • ուսման տևողությունը`
    ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի 6 ամիս
    բ) միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 2 տարի:
0721.06.5 – Մսի և մսամթերքի տեխնոլոգիա
  • տարեկան ուսման վարձը` 200.000 դրամ
  • ուսման տևողությունը`
    ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի 6 ամիս
0721.05.5 – Պահածոների և սննդախտանյութերի տեխնոլոգիա
  • տարեկան ուսման վարձը` 200.000 դրամ
  • ուսման տևողությունը`
    ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի 6 ամիս
0811.03.5 – Ջերմատնային տնտեսություն
  • տարեկան ուսման վարձը` 220.000 դրամ
  • ուսման տևողությունը`
    ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի
0721.08.5 – Կաթի, կաթնամթերքի տեխնոլոգիա
  • տարեկան ուսման վարձը` 200.000 դրամ
  • ուսման տևողությունը`
    ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի 6 ամիս
0811.04.5 – Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում
  • տարեկան ուսման վարձը` 200.000 դրամ
  • ուսման տևողությունը`
    ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի
0811.12.5 – Ագրոնոմիա
  • տարեկան ուսման վարձը` 220.000 դրամ
  • ուսման տևողությունը`
    ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի
0721.12.5 – Գինեգործություն (խաղողագործություն և էնոլոգիա)
  • տարեկան ուսման վարձը` 200.000 դրամ
  • ուսման տևողությունը`
    ա) հիմնական ընդհանուր կրթությամբ` 3 տարի 6 ամիս

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ա․Ե․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը հայտարարում է 2023-2024 ուստարվա առկա ուսուցման ընդունելություն /հիմնական և միջնակարգ ընդհանուր (լրիվ) կրթության հիմքով/:
ՀԱԱՀ-ի քոլեջում ուսուցումը կատարվում է անվճար և վճարովի համակարգերում: Քոլեջում ուսման տևողությունը երկուսից չորս տարի է: Շրջանավարտները ստանում են կրտսեր մասնագետի որակավորում:
Քոլեջի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին իրավունք է վերապահվում, սահմանված կարգով, ուսումը շարունակել համալսարանի հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կուրսում համապատասխան մասնագիտության գծով բարձրագույն կրթություն ստանալու համար:
Ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի տեղերի ընդունելությունը կատարվում է ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար մրցութային համարվող առարկաների գնահատականների ընդհանուր գումարի հիման վրա:
Ստորև բերվում է տվյալ մասնագիտության համար մրցութային համարվող առարկաների ցանկը․

Մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն, օտար լեզու:

  • Հաշվապահական հաշվառում
  • Ֆինանսներ
  • Մենեջմենթ (Կառավարում)
  • Մաթեմատիկա, Ֆիզիկա, հայոց լեզու և գրականություն

  • Հողային ռեսուրսների կառավարում
  • «Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում» մասնագիտության «Ագրոէկոլոգիա» մասնագիտացմամբ
  • Հողաշինարարություն
  • Մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն, աշխարհագրություն

  • Ապրանքագիտություն
  • Մաթեմատիկա, քիմիա, հայոց լեզու և գրականություն

  • Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
  • Պաշտպանված գրունտի կենսատեխնոլոգիա
  • Մաթեմատիկա, կենսաբանություն, հայոց լեզու և գրականություն

  • Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանություն
  • Քիմիա, մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն

  • Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն
  • Կենսաբանություն, քիմիա, հայոց լեզու և գրականություն

  • «Անասնաբուժություն» - «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտացմամբ
  • Ֆիզիկա, մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն

  • Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ավտոտրանսպորտում)
  • Դիմորդը` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը՝ dimord.emis.am կայքում:

    Դիմում-հայտը իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև hանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև`
    1) լուսանկար,
    2) կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը,
    3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
    4) կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
    5) սույն կարգի 22-րդ կետով սահմանված` ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), որը Հաստատության տնօրենը (ռեկտորը) ուսանողներին հրամանագրելուց հետո՝ 2-օրյա ժամկետում ներկայացնում է Լիազորված մարմնին,
    6) իր ընտրած մասնագիտության համար պահանջվածից ավելի բարձր կրթության ավարտական փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), ինչպես նաև այդ մասնագիտությանը համապատասխան` վարպետային ուսուցման որակավորման կամ կարճաժամկետ դասընթացի վկայականի պատճենը (առկայության դեպքում),
    7) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների պատճենները(առկայության դեպքում),
    8) պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում),
    9) աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը (առկայության դեպքում),
    10) Դիմում հայտ ներկայացրած ուսումնական հաստատության հաշվեհամարին փոխանցած գումարի անդորրագրի
    պատճենը:

    Ուշադրություն! Քոլեջ ընդունվելուց հետո, բոլոր դիմորդները պետք է դպրոցի ավարտական վկայականի բնօրինակը ներկայացնեն քոլեջի տնօրինությանը։
    ՀԱԱՀ ընդունող հանձնաժողովն աշխատում է բոլոր աշխատանքային օրերին՝ Ժամը 9:00-17:00, օգոստոսի 15-ին՝ մինչև ժամը` 18։00: Հանգստյան օրեր` շաբաթ և կիրակի։

    Դիմորդը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար «Արդշինբանկ» ՓԲԸ 2470100531030000 հաշվեհամարին վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ:
    Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից` վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:
    Մանրամասն տեղեկությունների համար դիմել Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ ընդունող հանձնաժողով։

    ՀՀ Կրթության և գիտության նախարարի հրամանը ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու մասին

    Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի Ա.Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի միջին մասնագիտական կրթական ծրագրով 2023թ. ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների

    2023-2024 ուստարվա հիմնական ընդհանուր կրթությամբ (9-րդ դասարանի հիմքով) ընդունելության հրաման

    2023-2024 ուստարվա հիմնական ընդհանուր կրթությամբ (9-րդ դասարանի հիմքով) ընդունելության հրաման (2-րդ փուլ)

    Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի Ա.Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի միջին մասնագիտական կրթական ծրագրով 2022թ. ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների

    2022-2023 ուստարվա հիմնական ընդհանուր կրթությամբ (9-րդ դասարանի հիմքով) ընդունելության հրաման

    2022-2023 ուստարվա միջնակարգ կրթությամբ (12-րդ դասարանի հիմքով) ընդունելության հրաման

    2022-2023 ուստարվա հիմնական ընդհանուր կրթությամբ (9-րդ դասարանի հիմքով) ընդունելության հրաման (2-րդ փուլ)

    «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագրով 2021թ․ ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների

    ՀԱԱՀ Ա. Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի 2021-2022 ուստարվա ընդունելության արդյունքները հիմնական ընդհանուր կրթությամբ (9-րդ դասարանի հիմքով)

    ՀԱԱՀ Ա. Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի 2021-2022 ուստարվա ընդունելության արդյունքները ընդհանուր միջնակարգ կրթությամբ (12-րդ դասարանի հիմքով) (12-րդ դասարանի հիմքով)

    Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

    ՀԱԱՀ-ի ընդունող հանձնաժողով՝
    Հասցե՝ ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ
    (+374 95) 52 17 53, 012-58-58-28
    [email protected]