Հիմնադրվել է 2010թ.` որպես ՀԱԱՀ-ի կառուցվածքային ստորաբաժանում` իր կազմում ներառելով դաշտավարության մեքենայացման, կերարտադրության և անասնապահության մեքենայացման, ավտոմոբիլային տրանսպորտի, նախագծակոնստրուկտորական և գիտափորձնական չափումների բաժինները:
Համաձայն ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի կողմից կատարված կառուցվածքային հերթական փոփոխությունների՝ գիտահետազոտական ինստիտուտի կազմում այժմ գործում են հետևյալ 2 բաժինները.
Գիտական գործունեության թեմաներն ընդգրկում են հետևյալ ուղղությունները.
-
-
- Մոտոբլոկաքարշ, էներգիայի նվազագույն ծախսումներով մեքենաների համալիրի մշակում (հողուրագ, սրսկիչ, խոտհնձիչ, խաղողի և պտղատու այգիների մշակության մեքենա):
- Սննդի արդյունաբերության թափոնների (մրգակորիզներ, սպիրտահատիկային տակուցք, բանջարեղենի համակցված չորացում) վերամշակման մեքենաների նախագծում:
-
Արտադրությունում ներդնելու համար լաբորատորիայում նախագծվել և պատրաստվել են հետևյալ տեխնիկական միջոցները`
-
-
- մոտոբլոկաքարշ սրսկիչ, գութան, հողուրագ,
- պտղատու այգիների մշակության մեքենա,
- մանրահատիկ սերմերի հիդրոպնևմատիկ շարքացան,
- մրգակորիզների, սպիրտահատիկային տակուցքի, պտուղ-բանջարեղենի վերամշակման հոսքագծեր:
-
Նախատեսված է առաջիկա տարիներին դաշտավարության և անասնապահության մեքենայացման բաժնի գիտահետազոտական ու նախագծային աշխատանքները կատարել հետևյալ ուղղություններով.
-
-
- Ֆերմերային տնտեսությունների համար նախագծել ու մշակել առանձին կերատեսակների նախապատրաստման տեխնոլոգիական գծեր, դրանք համատեղել լիարժեք կերախառնուրդների պատրաստման կերերի արտադրամասերի նախագծման հետ:
- Մշակել կթի նոր տեխնոլոգիա և մեքենասարքավորումներ` ապահովելու համար գյուղատնտեսական կենդանիների կիթն ինչպես մսուրային, այնպես էլ արոտային շրջաններում:
- Գոմաղբի հավաքման ու հեռացման ճոպանասկրեպերային տեղակայանքը վերակառուցել և հարմարեցնել փոքր անասնաշենքերին: Վերանայել գոմաղբի ու թռչնաղբի մշակման երեք եղանակները:
-
Գիտահետազոտական աշխատանքներում ընդգրկված են համալսարանի փորձառու գիտնականներ: