satenik-xaratyan

Сатеник Харатян

Дата рождения 26.06.1976

Министерство экономики РА, Научный центр оценки и анализа рисков в области безопасности продуктов питания, завотделом серологии и молекулярной биологии, канд. ветеринар. наук

Կրթություն և վերապատրաստում

1983 – 1993 թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 173 ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով միջնակարգ դպրոցը
1994 – 1999 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Անասնաբուժական ֆակուլտետը
2003 – 2007 թթ. սովորել է Անասնաբուժության անասնաբուծության գիտական կենտրոնի հեռակա ուսուցման ասպիրանտուրայում:

Աշխատանքային փորձ

1999 – 2000 թթ. աշխատել է Մեղրու անասնաբուժական սպասարկման կենտրոնում, որպես համաճարակաբան
2000 – 2001 թթ. աշխատել է Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցում, որպես քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի, քիմիայի լաբորատորիայի վարիչ
2001 – 2003 թթ. աշխատել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան-կրթահամալիրում, որպես մանկավարժ
2003 – 2004 թթ. աշխատել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մորֆոլոգիայի և ֆիզիոլոգիայի ամբիոնում, որպես լաբորանտ
2005 թ. աշխատել է «Վարդանյան և ընկ.» ՍՊԸ-ի անասնաբուժական դեղատանը, որպես դեղատան վարիչ, դեղագետ խորհրդատու
2005 – 2006 թթ. աշխատել է «Ֆոլ-Ֆարմ» ՍՊԸ-ում որպես գործադիր տնօրեն
2005 թ. աշխատել է Անասնաբուծության անասնաբուժության գիտական կենտրոնի վիրուսոլոգիայի բաժնում, որպես ավագ լաբորանտ, ապա՝ գիտաշխատող
2008 – 2011 թթ. աշխատել է նույն գիտական կենտրոնում կենդանիների հիվանդությունների ախտորոշման և անասնաբուժական կենսապատրաստուկների որակի ստուգման բաժնի վարիչ
2011 թվականից մինչ այսօր աշխատում է «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՓԲԸ-ում, որպես շճաբանության և մոլեկուլյար կենսաբանության բաժնի վարիչ
2006 – 2015 թթ. աշխատել է ՄԱԿ-ի Պարենի գյուղատնտեսության կազմակերպության «Անդրկովկասյան երկրներում դաբաղ հիվանդության վերահսկողության կարողությունների բարելավման» ծրագրի ազգային խորհրդատու
2014-2015 թթ. աշխատել է «Հայաստանում խոզերի աֆրիկական ժանտախտի համաճարակաբանական կարգավիճակը և վերահսկողությունը» AM3 նախագծում, որպես գիտաշխատող
2017 – 2019 թթ. աշխատել է «Հայաստանում մեկ առողջության մոտեցմամբ բրուցելոզի հսկողության» AM4 միջազգային նախագծում, որպես գիտաշխատող
2018-2021 թթ. աշխատել է «Դիրոֆիլարիոզի /Dirofilaria spp/ տարածաշրջանային տարածվածության գնահատումը Վրաստանում և Հայաստանում» ծրագրում / ISTC Project # G – 2414/, որպես գիտաշխատող
2018-2021 թթ. աշխատել է «Համապարփակ հետազոտություն Վրաստանում և Հայաստանում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտի (PPR) ծագման և տարածման հայտնաբերման նպատակով» ծրագրում /BAA-PPR #HDTRA11810053/, որպես գիտաշխատող
2015 թվականից մինչ այսօր EuFMD/ՊԳԿ-ի ազգային կոորդինատոր
2015 թվականից Կենդանիների առոջության համաշխարհային կազմակերպության/WOAH անասնաբուժական արտադրանքի/դեղամիջոցների ազգային կոորդինատոր
2018 թվականից ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ԳՁՕ-ի պլատֆորմի ազգային կոորդինատոր:

Լեզուների իմացություն

Տիրապետում է համակարգչային ծրագրերի, ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Հավելյալ տեղեկություն

Մասնակցել է մի շարք մասնագիտական միջազգային և ազգային վերապատրաստումների և գիտաժողովների, ունի համապատասխան սերտիֆիկատներ:

Գիտական հրապարակումներ

2008 թ. անասնաբուժական գիտությունների թեկնածու
Հեղինակ է 18 գիտական աշխատանքների, համահեղինակ՝ 2 գյուտի, ՀՀ մտավոր գյուտերի սեփականության գործակալության կողմից ստացել է արտոնագրեր №1871A2, 2006 թ., №2145 A2, 2008 թ.: