Айкуш Бакикян

Hajkanush Badikyan

Айкуш Батикян

Дата рождения 01.09.1952

ООО “Стандарт диалог”, управляющий по качеству, консультант, руководитель образовательного центра, доктор биол. наук

Կրթություն և վերապատրաստում

1969 – 1974 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետը
1998 թ. որակավորման բարձրացման դասընթաց, Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ՌԴ ակադեմիա, Մոսկվա, որակավորման վկայագիր N 09324
2005 թ. որակավորման բարձրացում՝ Էկոլոգիական կառավարման համակարգերի լիդ-աուդիտորների թրեյնինգի կուրսեր, Երևան, SGS Հայաստանյան գրասենյակի կողմից տրված սերտիֆիկատ SGS/SSCE/EMSLAG/507014/P/7818
2006 թ. որակավորման բարձրացում՝ Սննդամթերքի կառավարման համակարգերի (ISO 22000) աուդիտորների թրեյնինգի կուրսեր,
Կիև, SGS-UKRAINE սերտիֆիկատ UA/0693/0685
2011 թ. որակավորման բարձրացում՝ Եվրոպական տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների պահանջների ուսուցում
Բրյուսել, Եվրոպական հանձնաժողովի սերտիֆիկատ
2011 թ. որակավորման բարձրացում՝ Որակի, էկոլոգիական և սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի աուդիտորների կուրսեր՝ ISO/SARM, Երևան, ՀՀ համապատասխանության գնահատման ոլորտի որակավորման հանձնաժողովի ISO 19011 ստանդարտի պահանջներով որակի, էկոլոգիական և սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի աուդիտորի որակավորման վկայագրեր` N AST-J-0751, N AST-K-0752, N AST-U-0753
2011 թ. որակավորման բարձրացում՝ «Սննդամթերքի անվտանգություն , սննդամթերքի հիգիենա, HACCP համակարգի պահանջներ» Իտալիայի Տուշայի համալսարանի (Universita Tuscia) կազմակերպած վերապատրաստման կուրսեր, կոմպետենտության վկայագիր
2013 թ. որակավորման բարձրացում՝ Փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման միջազգային պահանջների ուսուցում (ISO/IEC 17011), GIZ սերտիֆիկատ
2013 թ. որակավորման բարձրացում՝ HACCP համակարգի պահանջների ուսուցում, SEAFOOD HACCP ALLIANCE և ASSOCIATION OF FOOD AND DRUG OFFICIALS (AFDO), Երևան, սերտիֆիկատ N 7156-112713-39248
2013 թ. որակավորման բարձրացում՝ «Սննդամթերքի անվտանգություն» ուսումնագործնական կուրսեր, CARD-ի Հայաստանյան Գգրասենյակ (USDA), Երևան
2013 թ. որակավորման բարձրացում՝ Սննդամթերքի անվտանգության պահանջներ և ներքին աուդիտ (ISO 22000), Երևան, GIC սերտիֆիկատ N 73563419
2013 թ․ սննդամթերքի HALAL պահանջների ուսուցում, Երևան, GIC սերտիֆիկատ N 73563421
2014 թ. որակավորման բարձրացում՝ «Սննդամթերքի փորձարկումներ և չափագիտություն. ISO/IEC 17025 ստանդարտի պահանջներ» ուսումնագործնական կուրսեր, Բեռլին, Վոլֆեն, PTB (Գերմանիա), 95097 նախագծի սերտիֆիկատ
2015 թ. որակավորման բարձրացում՝ «Սննդամթերքի փորձարկումներ և չափագիտություն. չափման հետևելիություն, չափման միջոցների և սարքավո-րումների գործարկում», Երևան
2016 թ., 2017 թ. որակավորման բարձրացում՝ «Սննդամթերքի փորձարկումներ և չափագիտություն. ներքին կալիբրավորումներ», Երևան, PTB, Գերմանիա, 95097 ծրագիր
2017 թ. որակավորման բարձրացում՝ «Չորացրած պտուղների և բնական հյութերի արտադրության արժեշղթայի գնահատում», Երևան, GIZ-PTB համատեղ ծրագիր
2018 թ․ որակավորման բարձրացում՝ «ISO/IEC 17025:2017 ստանդարտի պահանջները», Վրաստան, Թբիլիսի, «Gelab Georgian Laboratory Asseciation», սերտիֆիկատ № 80019
2019 թ․ որակավորման բարձրացում՝ «Սննդամթերքի անվտանգության կառավարումը համաձայն ISO 22000:2018 ստանդարտի», Երևան, «Русский Регистр»
2020 թ․ որակավորման բարձրացում՝ ISO/IEC 17021-1:2015» միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան տեխնիկական գնահատող, որակավորման վկայագիր № 17021-1-0006-2020 (ISO 9001, ISO 14001, ISO 22000, ISO 22003)
2020 թ․ որակավորման բարձրացում` ISO/IEC 17025։2017 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման փորձագետ (գնահատող), որակավորման վկայագիր № 17025-010-2020։

Աշխատանքային փորձ

1974 – 1978 թթ. ԵՊՀ, Բուսաբանության ամբիոն, կրտսեր գիտաշխատող, Երևանի N61 միջնակարգ դպրոց, քիմիայի ուսուցիչ
1978 – 1981 թթ. ՀՀ ԳԱԱ, Մանրէաբանության ինստիտուտ, գիտաշխատող
1981 – 1996 թթ. ԵՊՀ, Կենսաբանության ֆակուլտետի գիտահետազոտական խմբի ավագ ինժեներ, կրտսեր գիտաշխատող, փորձարարական սնկաբանության գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող, ավագ գիտաշխատող, առաջատար գիտաշխատող, գլխավոր գիտաշխատող
1996 – 2000 թթ. ՀՀ կառավարությանն առընթեր ՍՉՍ վարչության սննդամթերքի փորձարկման լաբորատորիայի գլխավոր մասնագետ, Ուսումնական կենտրոնի գլխավոր մասնագետ-մեթոդիստ, ՍՉՍ ՌԴ ուսումնական ակադեմիայի Հայաստանյան մասնաճյուղի «Արտադրանքի ստանդարտացում և սերտիֆիկացում» ամբիոնի վարիչ
1998 թվականից Հայպետստանդարտի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի, ապա Չափագիտության ազգային ինստիտուտի ուսումնական կենտրոններում 50 անվանում հեղինակային դասընթացի վարում (ներածական, մասնագիտական, ուսումնագործնական և խորացված ուսումնագործնական թրեյնինգներ)
1998 – 2000 թթ., 2007-2009 թթ. Արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում ՀՀ կառավարության մրցանակաբաշխության փորձագետ, EFQM մոդելով գնահատող
1999 – 2007 թթ. (համատեղությամբ), Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կիբեռնետիկայի դեպարտամենտի «Չափիչ տեխնիկայի, ստանդարտացման և սերտիֆիկացման» սեկտորի դասախոս՝ «Ստանդարտացումը, սերտիֆիկացումը և որակի կառավարումը սննդարդյունաբերությունում» առարկայի դասավանդում «Ստանդարտացում և սերտիֆիկացում» մասնագիտության ուսանողների համար
2000 – 2005 թթ. Ստանդարտների և որակի ազգային ինստիտուտի որակի համակարգերի վերլուծության և սերտիֆիկացման բաժնի պետ, Ուսումնական կենտրոնի գլխավոր մասնագետ
2001 – 2005 թթ. (համատեղությամբ), Հայկական գյուղատնտեսական ակադեմիա (հետագայում՝ ՀՊԱՀ), անասնաբուծական մթերքների և հումքի վերամշակման տեխնոլոգիայի ամբիոն, ավագ դասախոս
2005 – 2009 թթ. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, Ստանդարտների ազգային ինստիտուտ, էկոլոգիական կառավարման համակարգերի սերտիֆիկացման բաժնի պետ
2013 – 2016 թթ. (համատեղությամբ), Երևանի պետական համալսարան, «Կիրառական կենսաբանություն» մագիստրոսական ծրագրով մասնագիտացող ուսանողների համար «Սննդամթերքի անվտանգություն և որակի ապահովում» և «Սննդամթերքի փորձաքննություն, նորմավորում, հավաստագրում» առարկաների դասավանդում
2009 – 2013 թթ. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, Ստանդարտների ազգային ինստիտուտ, Ուսումնական կենտրոնի պետ
2012 թվականից «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերության խորհրդատու, որակի հարցերով պատասխանատու, Ուսումնական կենտրոնի ղեկավար
2013 – 2016 թթ. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, Չափագիտության ազգային ինստիտուտի Ուսումնական կենտրոնի տնօրեն
2019 թվականից «Ս․Ա․Վ․Կ ՍՊԸ» ՍԵՎԱՆ արտադրանքնի սերտիֆիկացման մարմնի» որակի կառավարիչ
2021 թվականից «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերության Շիրակի տարածաշրջանային լաբորատորիայի որակի կառավարիչ։

Մասնակցությունը դրամաշնորհների․
Ուսուցողական ծրագրեր

2001 թ. Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ֆինանսավորմամբ «Ստանդարտացումը և որակի վերահսկողությունը փոքր և միջին ձեռնարկություններում» ծրագիր, զեկույց Ստամբուլում
2003 թ. «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ «Սննդամթերքի որակի և անվտանգության օրենսդրության զարգացում» ծրագրի խորհրդատու
2003 թ. Հարավային Կովկասի երկրների սահմանամերձ շրջաններում «Սննդամթերքի անվտանգության և ջրի որակի օրենսդրական ու նորմատիվային բազայի պահանջների կրթական ծրագիր» Գերմանական տեխնիկական համագործակցության ֆինանսական աջակցությամբ (GTZ FRCS), ձեռնարկի հրատարակում
2003 թ. Համաշխարհային բանկի աղքատության հաղթահարման աջակցության ճապոնական դրամաշնորհի շրջանակում «Սննդամթերքի անվտանգության օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացին աջակցության» ծրագրի փորձագետ
2005 թ. «Հայաստանում սննդամթերքի անվտանգության օրենսդրական պահանջների կատարման անկախ մոնիթորինգի ինստիտուտի կայացման ծրագիր» (համաշխարհային ուսուցում), (GTZ FRCS)
2008 թ. «Հայաստան. քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման էներգաարդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ/ԳԷՖ/00035799 ծրագիր «ՀՀ-ում կենցաղային գազօգտագործող սարքավորումների էներգաարդյունավետության ցուցանիշների պիտակավորման համակարգի ստեղծում» առաջադրանք. գազի սարքավորումների էներգաարդյունավետության ստանդարտների և պիտակավորման ընթացակարգերի չեխական փորձի յուրացում, այցելություն Չեխիայի Հանրապետություն, ք.Պլզեն
2014 թ. Գերմանիայի չափագիտության ազգային ինստիտուտի աջակցությամբ «Սննդամթերքի փորձարկումները և չափագիտությունը ուսուցողական ծրագիր» (PTB)
2016 թ., 2017 թ. Գերմանիայի չափագիտության ազգային ինստիտուտի աջակցությամբ «Սննդամթերքի փորձարկումները և չափագիտությունը. ներքին կալիբրավորումներ» ուսուցողական ծրագիր (PTB)

Գիտական գործունեություն

1995 թ. կենսաբանական գիտությունների դոկտոր
1981 թ․ կենսաբանական գիտությունների թեկնածու։

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն` ազատ, անգլերեն՝ բառարանով։

Հավելյալ տեղեկություն

50 անվանում հեղինակային դասընթացի վարում, այդ թվում.
«Ստանդարտացումը, սերտիֆիկացումը և որակի կառավարումը սննդարդյունաբերությունում»
«Կենդանական ծագման մթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում»
«Բուսական ծագման մթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում»
«Սննդամթերքի գենետիկական անվտանգություն»
«Էկոլոգիականություն և էկոլոգիապես անվտանգ սննդամթերք»
«Էկոլոգիական ռիսկերի գնահատման էքսպրես մեթոդները»
«Սննդամթերքի որակի և անվտանգության ապահովման մեխանիզմները և պահանջները (ազգային, միջազգային, եվրոպական)»
«Սննդամթերքի փորձարկումների որակը և հավաստիությունը ապահովող գործոնները և պահանջները»
«Սննդամթերքի փորձարկման լաբորատորիաներին ներկայացվող միջազգային պահանջները՝ համաձայն ISO/IEC 17025 ստանդարտի»
«Ֆիզիկաքիմիական ցուցանիշների որոշումը պարենային հումքում և սննդամթերքում (ալկոհոլային խմիչքներ, հանքային ջրեր և այլ խմբեր)»
«Մանրէաբանական ցուցանիշների որոշումը պարենային հումքում և սննդամթերքում (կաթնամթերք, մսամթերք, պահածոներ և այլ խմբեր)»
«Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի HACCP համակարգի պահանջները և դրանց ներդրումը սննդարդյունաբերւթյան տարբեր ոլորտներում (մսամթերք, կաթնամթերք, հանքային ջրեր, պտուղբանջարեղենի պահածոյացում, գինիներ և այլ արտադրություններ)»
«Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգի ներդրման միջազգային պահանջները՝ համաձայն ISO 22000 ստանդարտի»
«Սննդամթերքի փորձարկումները և չափագիտությունը. փորձարկման մեթոդներ, չափման հետևելիություն, չափման անորոշության գնահատում»
«Մանրէաբանական փորձարկումների էքսպրես մեթոդները և դրանց գնահատումը»
«Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման կառավարման համակարգերին ներկայացվող միջազգային պահանջները»
«Կառավարման համակարգի աուդիտը համաձայն ISO 19011 ստանդարտի»

Գիտական հետաքրքրությունների շրջանակը․
Բուսաբանություն, սնկաբանություն (այդ թվում՝ սննդամթերքի աղտոտիչ-միկրոմիցետներ, դրանց իդենտիֆիկացման և կենսաբանական առանձնահատկությունների ուսումնասիրության ժամանակակից մեթոդներ), պահածոյացման տեխնոլոգիական գործընթացների ազդեցությունը բորբոսասնկերի (միկրոմիցետների) կենսաբանական առանձնահատկությունների վրա, մանրէների էքսպրես-ինդիկացիայի մեթոդներ և դրանց ներդրում սննդամթերքի արտադրության տեխնոլոգիական շղթայում, սննդամթերքի՝ տեխնոլոգիա,
անվտանգության ցուցանիշների որոշման մեթոդներ, դրանց վալիդացում և վերիֆիկացում, փորձարկման լաբորատորիաների կոմպետենտություն՝ ISO/IEC 17025 ստանդարտի պահանջներով, որակի, էկոլոգիական և սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր և դրանց գնահատման միջոցով սննդամթերքի անվտանգության ապահովում, ռիսկերի կառավարում սննդարդյունաբերությունում (HACCP Կոդեքս), սննդամթերքի գենետիկական անվտանգություն, սննդամթերքի էկոլոգիական անվտանգություն, GMP, GHP,GLP համակարգեր, սննդամթերքի լաբորատոր փորձակումների տեխնոլոգիական շղթայում ռիսկերի կառավարման մոդելի ներդորում և արդյունավետության գնահատում։

Մասնագիտական անդամակցություն․
Համագործակցություն․
1995 թ-ից ՀՀ ԲՈԿ-ի մասնագիտական Խորհուրդների անդամ. 002 «Պարենամթերքի տեխնոլոգիայի և ագրարային տնտեսագիտություն» միացյալ մասնագիտական խորհուրդ, 022 «Անասնաբուժություն և անասնաբուծություն» Ե.18.02, «Տնտեսություն, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» Ը.00.02, «Բուսաբանություն-սնկաբանություն» Գ.00.17, «Կենսաբազմազանություն և էկոլոգիա» 035, «Բուսաբանություն, սնկաբանություն, էկոլոգիա» Գ․00․05
2001 թ. Երևանի էկոլոգիական կրթության Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ
2004 թվականից Ստանդարտների ազգային ինստիտուտի գիտատեխնիկական խորհրդի անդամ
2004 թվականից Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահության անդամ
2005 թ. «Քուռ-Արաքս գետավազանի անդրսահմանային դեգրադացիայի նվազեցում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում ստեղծված Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ
2005 թվականից ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համապատասխանության գնահատման ոլորտի փորձագետների որակավորման հանձնաժողովի անդամ
2005 թ. FAO/WHO Codex Alimentarius-ի հարցերով Ազգային կոմիտեի գործադիր մարմնի անդամ
2007թ.-Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի (ՀՃԱ) ակադեմիական Խորհրդական (դիպլոմ՝ ԱԽ 006, արձանագրություն N 1 առ 15.12.2007)
2008 – 2011 թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ստանդարտացում և սերտիֆիկացում», «Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» մասնագիտության պետական քննական հանձնաժողովի նախագահ
2010 թ. ՀՃԱ, թղթակից անդամ (դիպլոմ՝ ԹԱ 006, արձանագրություն N 1 առ 16.10.2010)
2010 թվականից «Ալկոհոլային խմիչքներ (TC 10)», «Կաթնամթերք (TC 4)», «Ջրի որակ (TC 8)», «Էկոլոգիական կառավարում (TC 12)», «Կլինիկական լաբորատոր փորձարկումներ և In vitro ախտորոշման փորձարկման համակարգեր» (TC 23), Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների անդամ (համակարգող՝ Ստանդարտների ազգային ինստիտուտ)
2011 թվականից ՀՀ Հավատարմագրման ազգային մարմնի կառավարման համակարգերի փորձագետ, տեխնիկական գնահատող
2012 թվականից ՀՃԱ, Իսկական անդամ (ԻԱ 032, արձանագրություն N 1 առ 29.09.2012)
2012 թվականից «Սննդամթերքի անվտանգություն» առարկան դասավանդողների Կոալիցիայի անդամ (համակարգող՝ CARD, ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտ)
2014 թվականից ԵՊՀ, Կենսաբանության ֆակուլտետի ձեռնարկությունների հետ Համագործակցության Խորհդի անդամ
2015 թվականից ԿՕՕՄԵՏ-ի (COOMET) Տեխնիկական կոմիտեների պատասխանատու՝ ՏԿ 3.1 «Որակի Ֆորում», ՏԿ 4 (ՏԿ 4.1, ՏԿ 4.2, ՏԿ 4.3) «Տեղեկատվություն և ուսուցում»
2016 թվականից Չափագիտության ազգային մարմնի Գիտական խորհրդի անդամ
2022 թվականից Հավատարմագրման ազգային մարմնի արտադրանքի, կառավարման համակարգերի, անձանց սերտիֆիկացման մարմինների Խորհրդատվական տեխնիկական կոմիտեի անդամ։

Գիտական հրապարակումներ

Հեղինակ է 122 գիտական հրապարակումների (այդ թվում՝ գիտական հոդվածներ, թեզիսներ), 3 ուսումնական ձեռնարկի, 6 մեթոդական ձեռնարկի և մեթոդական ցուցումների, 7 ազգային ստանդարտի նախագծերի, սննդամթերքի պատրաստման մեթոդների հեղինակային իրավունքների և արտոնագրերի, 50 հեղինակային ուսումնական-թրեյնինգի ծրագրերի՝ նվիրված սննդամթերքի որակին և անվտանգությանը, սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերին, սննդամթերքի փորձարկումներին ու դրանց մեթոդների վերարտադրմանը, վալիդացմանը, վերիֆիկացմանը, փորձարկման լաբորատորիաների կոմպետենտության միջազգային պահանջների ուսուցմանը։