Хачатрян Гагик Степанович
Дата рождения 14.11.1957
Կրթություն և վերապատրաստում
1981թ․ գերազանցության դիպլոմով ավարտել է հայկական Գյուղատնտեսական ինստիտուտի հիդրոմելիորատիվ ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ հիդրոտեխնիկի որակավորում։
Աշխատանքային փորձ
1981-1987թթ․ աշխատել է ՀԼԿԵՄ Սիսիանի շրջկոմի, շրջսովետի գործկոմի և ՀԿԿ Սիսիանի շրջկոմի կազմակերպական բաժիններում որպես հրահանգիչ։
1987-1991թթ․ ընտրվել է Շաղաթի կոլտնտեսության վարչության նախագահ։
1991-1993թթ․ ընտրվել է Շաղաթի գյուղխորհրդի նախագահ։
1993-1994թթ․ ընտրվել է Սիսիանի շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ։
1994-1997թթ․ աշխատել է Դաստակերտի «Բուժտեխնիկա» ՓԲԸ-ում որպես փոխտնօրեն։
1997-2000թթ․ «Աննա-Ա» Ա/Ձ-ի գործադիր տնօրեն։
2000-2016թթ․ Սյունիքի մարզի «Սերմ արտադրողների միության» տնօրեն։
2016-2021թթ․ աշխատել է ՀՀ Սյունիքի մարզպետարանում, որպես գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ։
2021 թվականի հուլիսից աշխատել է «Սերմ արտադրողների միություն» ՍՊԸ-ի տնօրեն։
2022 թվականի նոյեմբերի 1-ին Գագիկ Ստեփանի Խաչատրյանը նշանակվել ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար։
2019 թվականից պայմանագրային հիմունքներով դասախոսում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում։
Հասարակական գործունեություն
2004 և 2008թ․ պարգևատրվել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության բրոնզե մեդալներով
2011 թվականին պարգևատրվել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով և ԱՊՀ միջկառավարական կոորդինացիոն խորհրդի կողմից արժանացել պատվոգրի
Զինվորական կոչումը՝ կապիտան։
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Գիտական հրապարակումներ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության երկրագործության գիտական կենտրոնի գիտխորհրդի անդամ է, «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական խորհրդի անդամ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, երեք տասնյակից ավելի գիտական հոդվածների և հացահատիկային մշակաբույսերի 16 նոր սորտերի հեղինակ։
2008թ․-ից շարունակում է հետազոտությունները «Հացահատիկային մշակաբույսերի շրջանացված, հեռանկարային և նոր սորտերի ուսումնասիրության ու մշակության տեխնոլոգիայի ներդրման արդյունքները Զանգեզուրի գյուղատնտեսական գոտու պայմաններում» դոկտորական դիսերտացիայի թեմայով։