Заруи Матевосян
Дата рождения 04.10.1987
Заместитель руководителя аппарата премьер-министра РА
Կրթություն և վերապատրաստում
2020թ. ԱՄՆ Պետքարտուղարության միջազգային առաջնորդների ծրագրի շրջանավարտ է, «ԱՄՆ առևտրային քաղաքականությունը» թեմայով
2019թ. ԱՄՆ պետքարտուղարության «Կառավարում» ծրագրի շրջանավարտ է (մասնագիտական վերապատրաստման վայրը՝ Մասաչուսեթս նահանգի սենատ)
2018 թ. մասնակցել է ՀՀ դիվանագիտական դպրոցի դիվանագետների վերապատրաստման դասընթացին
2017 թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության բաժինը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում
2016 թ. մասնակցել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի «Միջազգային մարդասիրական իրավունք» դասընթացին
2016 թ. մասնակցել է Հայաստանում ամերիկյան համալսարանի Մեդիացիոն և արբիտրաժային կլինիկայի «Արբիտրաժ խաղ-մրցույթին»
2012 թ. – ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցի հանրային կառավարում ծրագրի շրջանավարտ է
2009 թ. մասնակցել է «Եգիպտոսի արտաքին տնտեսական քաղաքականություն, ներդրումների ներգրավում և միջազգային առևտուր» փորձի փոխանակման ծրագրին
2009 թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի Հանրային ֆինանսների կառավարում բաժինը՝ ստանալով Հանրային ֆինանսների կառավարման մագիստրոսի որակավորում
2007 թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Հաշվողական մեքենաներ համալիրներ և ցանցեր բաժինը՝ ստանալով ճարտարագիտության բակալավրի որակավորում։
Աշխատանքային փորձ
2009 թ. – ՀՀ կառավարության աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական վարչության փորձագետ
2009-2017 թթ. – ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության գործարար միջավայրի բարելավման, պետական կառավարման համակարգի բարեփոխումների փորձագետ
2017-2018 թթ. – ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի օգնական
2018 թ. – ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար
2018 թ. հունիսի 8-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական
Հավելյալ տեղեկություն
2021 թվականից ՀԱԱՀ, Հոգաբարձուների խորհուրդ, անդամ
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուների: