Мармарян Гаяне Юрьевна
Дата рождения Փ
Доцент кафедры биологических наук и общей химии
Կրթություն և վերապատրաստում
2023 թ. հուլիսի 10-14, վերապատրաստում՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակում, Թրակիայի Դեմոկրիտուս համալսարան
2023 թ. հունիսի 19-23-ը, դասավանդում Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում միջազգային հարթակում, Շչեցինի համալսարան, Լեհաստան
2023 թ. հունիս, մասնակցություն «Ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում եւ Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի երկրորդ հանդիպմանը, որպես փորձագետ, Նիտրա, Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան
2023 թ․ ապրիլի 17-21-ը վերապատրաստում և դասավանդման կարողությունների ու մասնագիտական գիտելիքների զարգացում Էրազմուս+ ՀԳ1 ծրագիրի շրջանակում, Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյուղատնտեսության դպրոց, Պորտուգալիա
2022 թ․ դեկտեմբերի 5-9 դասավանդում Աթենքի գյուղատնտեսական համալսարանում, Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում, Աթենք, Հունաստան
2019 թ․ հունիս, դասավանդում Սիլեսիայի համալսարանում՝ «Էրազմուս+ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում, Լեհաստան
2015 թ․ մասնակցություն Moodle հարթակում էլեկտրոնային ուսուցման վերապատրաստման դասընթացներին
2013 թ․ մասնակցություն «Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» եռափուլ դասընթացներին
2012 թ․ մասնակցություն «Կրթությունը կենսաքիմիայի և մոլեկուլյար կենսաբանության ոլորտում» սեմինարին, Եվրոպական երկրների կենսաքիմիկոսների դաշնություն
2012թ. մասնակցություն, սեմինար, «Կրթությունը կենսաքիմիայի և մոլեկուլյար կենսաբանության ոլորտում» թեմայով, Հայաստանի և Եվրոպական երկրների կենսաքիմիկոսների դաշնության կոմիտե
2009թ. վերապատրաստում, Տեմպուս ծրագիր, «Անասնաբուժական կրթության բարեփոխումները և դրանց համապատասխանեցումը եվրոպական ստանդարտներին» թեմայով, Բարսելոն, Աուտոնոմա համալսարան, Կենսաքիմիայի ամբիոն
2009թ. մասնակցություն, սեմինար, «Կրթության որակի ապահովումը» թեմայով, ՀՊԱՀ, Ագրոբիզնեսի հետազոտական միջազգային կենտրոն
2008թ. մասնակցություն, գիտական հետազոտություններ, Եվրոպական հանձնաժողով, «Էրազմուս Մունդուս» ծրագիր, Թեսալոնիկի Ալեքսանդրի տեխնոլոգիական ինստիտուտ, Հունաստան
2007թ. մասնակցություն, սեմինարներ, «Բարձրագույն կրթությունում կրեդիտային համակարգի կիրառումը», «Ուսումնական ծրագրերի և գնահատման չափանիշների մշակումը գյուղատնտեսական գիտությունների ոլորտում», «Համակարգչային գիտելիքների կիրառումը գյուղատնտեսական գիտությունների և տեխնոլոգիաների ոլորտում» թեմաներով, ՀԳԱ, ԱՄՆ, Տեխասի A&M համալսարան
2006թ. վերապատրաստում, Նորման Ի.Բորլագի անվան Գյուղատնտեսական գիտություններ և տեխնոլոգիաներ միջազգային ծրագիր, ԱՄՆ, Ջորջիայի նահանգի համալսարան, Ֆորթ Վալեյ, գիտական կենտրոն
2005թ. վերապատրաստում, Երևանի պետական համալսարան, Կենսաքիմիայի ամբիոն
1995-1998թթ. ասպիրանտուրա, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Կենսաքիմիայի և օրգանական քիմիայի ամբիոն
1990-1995թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Անասնաբուծական ֆակուլտետը:
Աշխատանքային փորձ
2022 թ․ դեկտեմբերի 5-ից ՀԱԱՀ, Կենսագիտության և ընդհանուր քիմիայի ամբիոն, դոցենտ
2019 թ․ սեպտեմբերից 2022 թ․ դեկտեմբերի 5-ը ՀԱԱՀ, Կենսաբանության և կենսատեխնոլոգիաների ամբիոն, դոցենտ
2017 -2019 թթ․ ՀԱԱՀ, Կենսաքիմիայի, մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոն, վարիչ
2004-2017թթ. ՀԱԱՀ, Կենսաքիմիայի, մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոն, դոցենտ
1998-2014թթ․ ՀԱԱՀ, Կենսաքիմիայի և օրգանական քիմիայի ամբիոն, ասիստենտ:
Գիտական գործունեություն
2015թ. կենսաբանական գիտությունների դոկտոր
2004թ. դոցենտ
2001թ. կենսաբանական գիտությունների թեկնածու։
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Հավելյալ տեղեկություն
2023-ից Գիտական խորհրդի անդամ։
Գիտական հրապարակումներ
Հեղինակ է 49 գիտական աշխատությունների, որոնցից 37-ը գիտական հոդվածներ են, 1 մենագրություն (Գերմանիա), 9 մեթոդական ցուցումներ, 1 ուսումնական ձեռնարկ, 1 դասագիրք:
Հայաստանում այծի կաթի ստանդարտների մշակման հեղինակ է: Գիտական հետազոտությունները վերաբերում են Հայաստանում բուծվող տարբեր գենոտիպերի մանր եղջերավոր կենդանիների ազոտային փոխանակության առանձնահատկություններին՝ կախված մթերատվության մակարդակից: