Հունիսի 10-ին Սյունիքի Տաթեւ համայնքի Խոտ բնակավայրում կայացած Ոչխարների խուզի փառատոնում Ագրարային համալսարանը ներկայացնում էին Սիսիանի մասնաճյուղը, որը գործունեության 19 տարիների ընթացքում հստակ ասելիք ու անելիք է ունեցել մարզի գյուղատնտեսության ոլորտում, եւ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունը։ Սյունիքի մարզում արդեն 6-րդ անգամ անցկացվող փառատոնն այս տարի իրականություն դարձավ շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի, «Դը Ռանչ» ՍՊԸ-ի [...] Read More
Հայաստան աշխատանքային այցի եւ «Մենք կյանքի ենք կոչում առաջընթացը» ծրագրի շրջանակում հունիսի 8-ին DSM-Firmenich հայտնի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ խոզաբուծության զարգացման ոլորտին նվիրված սիմինար-գիտաժողով։ Մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից խոզաբուծական տնտեսությունների, անասնաբուժության եւ անասնաբուծության ոլորտի ներկայացուցիչներ, գործող անասնաբույժներ, ինչպես նաեւ ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դասախոսներ եւ ուսանողներ։ DSM-Firmenich-ի բարձրակարգ մասնագետներ Սերգեյ Խուսաինովը, [...] Read More
Մեր քոլեջի սաները դուալ կրթության տրամաբանության շրջանակում, դասախոսների ուղեկցությամբ, ուսումնասիրել են խաղողի մշակման բոլոր փուլերը, որոնք գինեգործության հաջողությունների գլխավոր նախապայման են: Օրերս քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը արձագանք է ստացել Արմենիա վայն ընկերության մարդկային ռեսուրսների եւ կազմակերպչական աշխատանքների գծով տնօրեն Մերի Ադամյանից: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Վարդանյան, սիրով տեղեկացնում եմ, որ Անտոն Քոչինյանի անվան [...] Read More
2023 թ․-ի հունիսի 12-ին եւ 14-ին, ժ․ 18։00-20։00, ՀԱԱՀ-ի Ագրիթեք սրահում ելույթ է ունենալու Սան Ֆրանցիսկոյի «Arable Labs» սրարտափ կազմակերպության արտադրանքի գծով ղեկավար Լեւոն Մինասյանը։ Պարոն Մինասյանի աշխատանքային գործառույթն է հեռահար զոնդավորման ապրանքները ներկայացնել տարբեր գյուղատնտեսական ընկերությունների, որոնք կօգնեն բերքահավաքի կառավարման, ոռոգման լավարկման եւ կլիմայի մշտադիտարկման հարցերում։ Բացի «Arable Labs»-ի աշխատանքից, Լեւոնը վարում է չիլի [...] Read More
Այսօր՝ հունիսի 8-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Կաունասի Վիտաուտաս Մագնուս համալսարանի Գյուղատնտեսության ակադեմիայի կանցլեր Աստրիդա Միցեյկիենեն փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որով նախատեսվում է իրականացնել համակողմանի ոսումնահետազոտական համագործակցություն։ Հուշագրի ստորագրմանը ներկա էին գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, դեկաններ, փոխդեկաններ։ Ողջունելով լիտվացի հյուրերին, ռեկտոր Ուռուտյանը հակիրճ ներկայացրեց Ագրարային համալսարանը, միջազգայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, երկկողմ համագործակցության հնարավորությունները, մանավանդ՝ [...] Read More
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հրավիրում է մասնակցել ապրանքների մատակարարման մրցույթի։ Մրցույթն անցկացվում է լոտերով․ ցանկը կարելի է ներբեռնել ստորեւ։ Լոտ 1 – կաթնամթերքի վերամշակման համար Լոտ 2 – արտադրական գործունեության համար Լոտ 3 – մրգի վերամշակման համար Լոտ 4 – արտադրական տարածքի պարագաներ Լոտ 5 [...] Read More
Մայիսի 29-ից հունիսի 2-ը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մասնակցել եմ Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանի կազմակերպած 8-րդ միջազգային շաբաթին։ Ծրագիրը հագեցած էր բուհերի միջազգայնացմանն ուղղված տարաբնույթ սեմինարներով, կլոր սեղան քննարկումներով, հանդիպումներով եւ այցերով։ Առաջին օրը հանդիպում էր կազմակերպված միջազգային դեպարտամենտի աշխատակիցների հետ։ Յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր երկիրը, համալսարանը։ Մար Ֆերնանդեսը՝ Վալյադոլիդի համալսարանի միջազգային դեպարտամենտի պետը, հանգամանորեն պատմեց [...] Read More
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր մասնակցել եւ ողջույնի խոսքով հանդես է եկել Սննդի անվտանգության համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ամբողջ աշխարհում նշվող տոնի այս տարվա թեման է՝ «Սննդամթերքի չափորոշիչները կյանքեր են փրկում»։ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով, ամեն տարի 10 մարդուց մեկն ունենում է սննդային ծագում ունեցող հիվանդություն, իսկ [...] Read More
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը հունիսի 5-ին հանդիպեց Թումո լաբերի կրթական ծրագրերում ընդգրկված մի խումբ դպրոցականների եւ ուսանողների հետ եւ խոսեց Հայաստանում ագրոթեք ոլորտի զարգացման հնարավորությունների մասին։ Հանդիպումը կայացավ 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում, ամերիկյան Arable Labs ընկերության նեկայացուցիչ Լեւոն Մինասյանի հրավերով, որն Ագրարայինում սեմինարների շարք է անցկացնում մեր գործընկեր Թումո լաբերի սաների համար։ Լեւոնը հայրենիքում է Birthright [...] Read More
Անգնահատելի է Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի ընձեռած հնարավորությունները գիտակրթական ոլորտում ընդգրկվածների համար` միջազգային ասպարեզում շարունակական կրթության իրավունքը իրացնելու և մասնագիտական հմտությունները փորձարկելու տեսանկյունից։ Նշյալ ծրագրի շրջանակում ս․թ․ մայիսի 22-26-ը ՀԱԱՀ դաշտավարության և անասնապահության մեքենայացման գիտական բաժնի վարիչ, ԳՄԱՏՇ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արթուր Ալթունյանը, ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արման Հարությունյանը և բուսաբուծական մթերքների վերամշակման [...] Read More