Նորություններ

Ագրարային համալսարանը հայտարարում է

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա "Բալահովիտ" ՈՒՓՏ-ի գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ: Աճուրդը տեղի կունենա 2021թ-ի հունվարի 20-ին ժամը 13.00-ին, ք․ Երևան, Տերյան փ․, 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենքի 3-րդ հարկում գտնվող «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Տվյալ աճուրդով չվաճառված կենդանիների մեկնարկային գները մնում են անփոփոխ հաջորդ աճուրդների [...] Read More

Հուշագիր ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության շրջանակում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) նախագծի թիմի ղեկավար Պասկալ Բոկերսի՝ օրերս ստորագրած հուշագիրն արդեն մեկնարկած գործակցության վավերացումն էր։ Նախագծի նպատակն է աջակցել հարակայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը Շիրակում, Լոռիում և Տավուշում: Պարոն Ուռուտյանը, պարոն Բոկերսը եւ EU-GAIA-ի [...] Read More
Vardan Urutyan

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ

Սիրելի ուսանողներ եւ գործընկերներ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական խորհրդի հարգելի անդամներ։ Ճանապարհում ենք անկախ Հայաստանի պատմության ամենածանր փորձությունների տարին՝ 2020 թվականը, ճանապարհում ենք սրտի ցավով, մեծ հիասթափությամբ, սակայն նաեւ՝  նոր հույսի մեծ չափաբաժնով եւ առավել նպատակային գործունեություն ծավալելու վճռականությամբ։ Անցնող տարում՝ Ագրարային համալսարանի համար հոբելյանական 2020 թվականին, բոլորիդ հայտնի պատճառներով մենք չկարողացանք նշել համալսարանի [...] Read More

Ագրոճարտարագետները կվերապատրաստվեն եւ կստեղծեն բույսերի աճի կառավարման ավտոմատ համակարգ

«ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի «ԹՈՒՄՈ լաբորատորիաներ» կրթական ծրագիրը ակտիվ գործակցություն է սկսել Ագրարային համալսարանի հետ, որն ուղղված է ուսումնահետազոտական-գործնական նպատակների իրականացմանը: Հետաքրքրական ու կարեւոր համատեղ ծրագիր է նախատեսվում ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանից տեղեկացանք, որ ֆակուլտետի աշխատակիցներն ու ուսանողները պատրաստակամորեն են արձագանքել բույսերի ջրման եւ օդի, հողի [...] Read More

Ռեկտորատի տարեվերջյան նիստը

Ռեկտորատի 2020թ.-ի դեկտեմբերի 28-ի նիստում, որը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, քննարկվող հիմնական հարցերն էին 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ընթացիկ վիճակը համալսարանի ստորաբաժանումներում, նույն առարկայից (առարկաներից) 50% եւ ավելի բացակայություններ ունեցող ուսանողների հարցը (այս երկու հարցերով զեկուցողներն էին դեկանները, քոլեջների, ստարաբաժա­նումների եւ մասնաճյուղերի տնօրենները) եւ տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի աուդիտի արդյունքների ներկայացումն ու թերությունների վերացման [...] Read More

ABIONET. Նորաստեղծ լաբորատորիան կնպաստի մրցունակ մասնագետների թողարկմանը

Չորրորդ տարին է, ինչ ընթանում է ԵՄ կողմից ֆինանսավորվող ABioNet Էրազմուս +ՀԳ2 ծրագիրը: Ծրագրի առանցքային վերջնարդյունքներից է նորարարական  սարքավորումներով և տեխնիկական միջոցներով համալսարանի համալրումը՝ մեկնարկած մագիստրոսական ծրագրին համապատասխան: Այս համատեքստում ՀԱԱՀ-ում արձանագրված շոշափելի ձեռքբերումներից են հատկացված սարքավորումների ներկրումն ու փորձարկումը, ինչպես նաև  դրա հիման վրա  ձևավորված Սննդամթերքի որակի հսկման ուսումնական լաբորատորիան։ «Չափազանց կարևոր է աշխատաշուկայի [...] Read More

Տարեմուտյան դասընթաց որակավորումների և շարժունության արդյունքների ճանաչման վերաբերյալ

Արդեն գործող ավանդույթի համաձայն այս տարի ևս Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ, ENIC Armenia) դեկտեմբերի 23-ին կազմակերպեց օտարերկրյա որակավորումների ճանաչման վերաբերյալ հերթական դասընթացը: Այն վերաբերում էր փախստականների որակավորումների ճանաչմանը, քաղաքականությանը և պրակտիկային։ ՀԱԱՀ-ից հանդիպմանը մասնակցեց Միջազգային կապերի դեպարտամենի պետ Գարեգին Համբարձումյանը։ Փախստականների որակավորումների ճանաչումը հատկապես վերջին տարիներին համարվում է ժամանակակից կրթության ամենամեծ [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Աճուրդի հայտարարություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2021 թ.-ի հունվարի 12-ին, ժամը 12:00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա գույքի տվյալները 1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների մանրամասները, այդ թվում տեխնիկական պարամետրեր, մեկնարկային [...] Read More

ՀԱԱՀ-ի եւ FAST հիմնադրամի համատեղ գործունեության եւս մեկ արդյունք․ փորձենք զարգացնել գիտությունը

Գալիք կիսամյակում ՀԱԱՀ-ում կյանքի կկոչվի եւս մեկ նորարարություն՝ կապված մագիստրոսական կրթության եւ հետազոտական աշխատանքների բարելավման հետ։ Որպես փորձնական ծրագիր համալսարանում նախատեսվում է ուսուցանել Գիտության հետազոտման մեթոդաբանություն եւ գիտության առեւտրայնացում մոդուլը։ Դրան սկզբնապես մասնակցելու են Սննդամթերքի անվտանգություն եւ Ագրոբիզնես եւ ֆինանսներ կրթական ծրագրերի մագիստրանտները։ Մոտավորապես 6 ամիս տեւողությամբ ծրագրի ընթացքում մագիստրանտները կծանոթանան հետազոտություն կատարելու մեթոդաբանությանը, գրականության [...] Read More

ՖՐՈՒՏԵՆԻԱ. մեկնարկում է նախագծի երկրորդ տարին

Դեկտեմբերի 23-ին ռեկտորատի նիստերի դահլիճում ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը ստորագրեցին «Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագիծ Հայաստանում (ՖՐՈՒՏԵՆԻԱ) նախագծի շրջանակում համագործակցության ձեւաչափ մասին» վերտառությամբ հուշագիր: Նախագիծն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Հուշագրի ստորագրումից առաջ նախագծի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան նախագծի երկու՝ ագրոտեխնիկական [...] Read More