ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հրավիրում է մասնակցել ապրանքների մատակարարման մրցույթի։ Մրցույթն անցկացվում է լոտերով․ ցանկը կարելի է ներբեռնել ստորեւ։ Լոտ 1 – կաթնամթերքի վերամշակման համար Լոտ 2 – արտադրական գործունեության համար Լոտ 3 – մրգի վերամշակման համար Լոտ 4 – արտադրական տարածքի պարագաներ Լոտ 5 [...] Read More
Մայիսի 29-ից հունիսի 2-ը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մասնակցել եմ Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանի կազմակերպած 8-րդ միջազգային շաբաթին։ Ծրագիրը հագեցած էր բուհերի միջազգայնացմանն ուղղված տարաբնույթ սեմինարներով, կլոր սեղան քննարկումներով, հանդիպումներով եւ այցերով։ Առաջին օրը հանդիպում էր կազմակերպված միջազգային դեպարտամենտի աշխատակիցների հետ։ Յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր երկիրը, համալսարանը։ Մար Ֆերնանդեսը՝ Վալյադոլիդի համալսարանի միջազգային դեպարտամենտի պետը, հանգամանորեն պատմեց [...] Read More
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը հունիսի 5-ին հանդիպեց Թումո լաբերի կրթական ծրագրերում ընդգրկված մի խումբ դպրոցականների եւ ուսանողների հետ եւ խոսեց Հայաստանում ագրոթեք ոլորտի զարգացման հնարավորությունների մասին։ Հանդիպումը կայացավ 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում, ամերիկյան Arable Labs ընկերության նեկայացուցիչ Լեւոն Մինասյանի հրավերով, որն Ագրարայինում սեմինարների շարք է անցկացնում մեր գործընկեր Թումո լաբերի սաների համար։ Լեւոնը հայրենիքում է Birthright [...] Read More
Հունիսի 5-ին Ագրոթեք ինկուբատորի լսարանում տեղի ունեցավ Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հերթական նիստը, որին, բացի Դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներից, մասնակցում էին նաեւ Ներդրումային կոմիտեի փորձագետների խումբը, ՀԱԱՀ ռեկտորը, գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորները, ՀԱԱՀ տնտեսագիտական ֆակուլտետի պատասխանատուները։ Ներդրումային կոմիտեի փորձագետ, ծրագրերի ղեկավար Ռուբեն Սարուխանյանը ներկայացրեց ՀՀ կառավարության պատվերով գյուղատնտեսական լոգիստիկ կենտրոնների ստեղծման ռազմավարության մշակման աշխատանքների [...] Read More
Ամեն աշխատանքային առավոտ Չարենցավանից Երեւան շտապելու պատճառը գրասեղանիդ սպասող ուսումնամեթոդական գրականության տրցակն է, համակարգչումդ` գիտական ամսագրի ընթացիկ համարի հոդվածները: Այս ամենը` հերթով, կարգով, ըստ ժամանակացույցի, խմբագրում, սրբագրում, հանձնում ես հրապարակման: Սա է քո աշխատանքը, որն անում ես արդեն երկու տասնամյակ, անում ես սիրով, պատասխանատվությամբ, համեստորեն: Սիրելի՛ Սաթենիկ, մեր լավ ու բարի ընկեր, մի զրույցի ժամանակ [...] Read More
ՀԱԱՀ գիտական գրադարանը վերջերս լուրջ համալրում է ստացել՝ 662 կտոր մասնագիտական գրականության տեսքով։ Այս արժեքավոր համալրումը կենսաբանական գիտությունների դոկտոր, մեր համալսարանի շրջանավարտ Հենզել Վրթանեսի Գեղամյանի առատաձեռն նվիրատվությունն է։ Ֆրանսիայից, որտեղ բնակվում է պարոն Գեղամյանը սկսած 1975-ից, ուղարկված գրքերը գլխավորապես ռուսերեն են, կան նաեւ հայերեն, ֆրանսերեն եւ անգլերեն բարձրարժեք գրքեր։ Դոկտոր Գեղամյանը գիտական բեղմնավոր գործունեությանը զուգահեռ [...] Read More
Այսօր՝ մայիսի 29-ին տեղի ունեցավ Ագրոբիզնեսի եւ շուկայաբանության ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստը՝ ՈՒԳ շաբաթն ամփոփելու եւ անելիքները հստակեցնելու համար: Բացելով այն, դեկանը՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը գոհունակություն հայտնեց կատարված ահռելի աշխատանքի համար. «Ուսանողական գիտական ընկերությունը հրաշալի դպրոց է, որ սկսվում է ամբիոններից եւ շարունակվում ընդհուպ մինչեւ միջազգային հարթակներ»: Ամբիոնները երեշխավորել էին 31 աշխատանք: Ներկայացվեց [...] Read More
Հարգելի գործընկերներ, սիրելի շրջանավարտներ։ Վարժարանի մանկավարժական հանրույթի համար այսօր շատ կարեւոր եւ հիշարժան օր է․ սիրելի գործընկերներ, դուք այսօր հրաժեշտ եք տալիս շրջանավարտների հերթական խմբին, որին տարիներ շարունակ տվել եք արժեքավոր գիտելիքներ եւ նվիրել ձեր ամենաարժեքավոր ռեսուրսը՝ ձեր հոգու լույսը։ Այսօր կարեւոր ու տոնական օր է համալսարանի ամբողջ մեծ ընտանիքի համար, քանի որ մենք բոլորս [...] Read More
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը մայիսի 20-ին նորարարական գյուղատնտեսության թեմայով զեկուցմամբ է հանդես եկել «Մարտունիի նորարարական փառատոնի» (MIF) ժամանակ։ «Հզոր միտք» ՀԿ-ի կազմակերպած միջոցառումն ուներ մասնագիտական կողմնորոշման հստակ ուղղվածություն. պատահական չէր, որ մասնակցում էին շուրջ 200 դպրոցականներ ոչ միայն Գեղարքունիքի, այլեւ Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերից։ Ռեկտոր Ուռուտյանը երիտասարդներին ներկայացրել է ագրոպարենային համակարգի նոր օրակարգը, գյուղատնտեսություն [...] Read More
Ուսանողական 23-րդ գիտաժողովը հագեցած էր նաեւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում: Մայիսի 16-ի նիստը մեկնարկեց դեկան Արման Սիմոնյանի ողջույնի խոսքով: Հենց նա էլ նախագահում էր ժյուրիի աշխատանքները, որի կազմում էին նաեւ ամբիոնների վարիչներ Արամայիս Եսոյանը, Մարինա Բարսեղյանը, Գուրգեն Եղիազարյանը, փոխդեկաններ Հասմիկ Եղիազարյանն ու Վոլոդյա Ասատրյանը, ՈՒԳԸ նախագահ Տիգրան Ալիխանյանը: Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման, Կենսագործունեության անվտանգության, Ավտոտրակտորների [...] Read More