Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Պորտուգալիայի երեք համալսարաններում (Մինհոյի, Ավեիրոյի, Էվորայի)`
- ուսումը 4 ամսով շարունակելու (2025 թ․ աշնանային կամ 2026 թ․ գարնանային կիսամյակ)
- 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի 2-րդ կամ 3-րդ կուրսերում սովորող ուսանողները եւ մագիստրանտները։ Բակալավրիատի այն ուսանողները եւ այն մագիստրանտները, որոնք ավարտում են 2026 թ․ գարնանային կիսամյակում, ուսումը պորտուգալական համալսարաններում շարունակելու համար կարող են դիմել միայն 2025 թ․ աշնանային կիսամյակում։
Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները (դասավանդողները), որոնց դասավանդման ոլորտը համապատասխանում է ընդունող համալսարաններում առկա ոլորտներին, ինչպես նաեւ վարչական (ոչ դասավանդող աշխատակազմ) աշխատողները։
Շարժունությանը մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով․
https://uminho.moveonfr.com/locallogin/67d170d4f484e754ea054497/eng,
լրացնել հայտը եւ վերբեռնել անհրաժեշտ փաստաթղթերը։
Դիմելու վերաբերյալ բոլոր մանրամասները հետեւյալ հղումներով են՝ https://alunos.uminho.pt/EN/students/mobilityprograms/Pages/PEERS.aspx,
https://alunos.uminho.pt/EN/students/mobilityprograms/Pages/PEERS_documentos.aspx
Գրանցվելուց հետո թեկնածուները պետք է անցնեն հետեւյալ հղումով՝ https://erasmus-plus.ec.europa.eu/document/erasmus-international-credit-mobility-handbook-for-participating-organisations-calls-2024-2025
Համալսարանների հղումները՝
UMinho
UAveiro: https://www.ua.pt/en/tipo-curso
UEvora: https://www.uevora.pt/en
Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է վերբեռնել doc/docx ձեւաչափով, առանց ստորագրությունների։
Ուսանողները վիզա ստանալու համար հնարավոր է մեկնեն Մոսկվա։
Դիմումները լրացվում են առցանց եւ վերջնաժամկետն է 2025 թ․ մայիսի 5-ը։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին ([email protected]):
Մասնակցիների ընտրությունը կատարվելու է երկու փուլով՝ ՀԱԱՀ-ի եւ ընդունող համալսարանի կողմից։