Ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում շարունակելու հնարավորություն
Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ ՝ 2023–24 ուս․ տարվա երկրորդ կիսամյակում (փետրվար-հուլիս) ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում 5 ամսով շարունակելու համար (1 ուսանող):
Մրցույթին կարող են մասնակցել պարենամթերքի տեխնոլոգիաների, անասնաբուժության, անտառագիտության բակալավրիատի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողները, ինչպես նաև մագիստրատուրայի այն ուսանողները, ովքեր չեն ավարտում 2023 թ․ գարնանը։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
- Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- Անձնագրի պատճեն
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
- Ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
- Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (նվազագույնը՝ B2 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
7.Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ
Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (անգլերենով)։
✅Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թ․-ի նոյեմբերի …-ը։
Օգտակար հղումներ․
✅Էստոնիայի բնական գիտությունների համալսարանի վերաբերյալ
✅Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը
Ուշադրություն. առարկաներ կարելի է ընտրել միայն 1 ֆակուլտետի տարբեր դեպարտամենտների և տարբեր կուրսերի համար նախատեսված երկրորդ կիսամյակի առարկայական ցանկերից:
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը:
Երկարաժամկետ (90 օրից ավելի) մնալու դեպքում վիզա ստանալու համար հնարավոր է, որ մասնակիցը մեկնի Վրաստան` վիզա ստանալու։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ: