ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում է մասնագիտությունները (կրթական ծրագրերը) և տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորելու համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները: Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների (կրթական ծրագրերի) վճարովի մրցույթին, որոնց համար  սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։ Մասնագիտությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիմորդը հայտագրումը իրականացնում է ԳԹԿ-ի «dimord.am» կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը ժամը՝ 18:00-ն:

Դիմորդը դիմում-հայտ լրացնելու համար դիմում է տվյալ բուհի ընդունող հանձնաժողով, պատասախանատու քարտուղարը գրանցում է շրջանավարտի տվյալները, ստուգում քննությունների համար փոխանցված համապատասխան գումարի անդորրագրի  առկայությունը (դիմորդը Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար  պետք է փոխանցի 1500 (հազար հինգ հարյուր) դրամ) և տալիս ԳԹԿ անձնական համար:

Դիմորդը դիմում-հայտ լրացնելու հետո ԳԹԿ-ին է փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը: Ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցության համար 1500 դրամ փոխանցվում է տվյալ բուհին: Ընդունելության քննությունների վճարից ազատվում են հեռակա ընդունելության կանոների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից՝ քննության համար վճարված չի վերադարձվում:

Դիմորդը (մրցույթի արդյունքներն ամփոփվելուց և հաստատվելուց հետո) ԲՈՒՀ-ին ներկայացնում է՝

1) միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով,

2) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),

3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական)             (բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո),

4) զինվորական գրքույկ (առկայության դեպքում) ( բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո),

5) սույն կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության ( կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները), առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ),

6) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում),

7) տեղեկանք տվյալ տարվա տվյալ բուհի առակ ուսուցման ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ (առկայության դեպքում),

8) ԳԹԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (առկայության դեպքում),

9) առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը,

10) սահմանված կարգով պետության կողմից նպաստի ձևով ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու համար (առկայության դեպքում) ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք, մարտական գործողություններին մասնակցությունն հավաստող տեղեկանք եթե զինվորական գրգույկում համապատասխան նշում առկա չէ:

Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է ԳԹԿ-ն: Քննությունները անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի  քննությունը հանձնում են միևնույն օրը: Քննությունների օրերը ըստ առարկաների հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: Միասնական քննությունները անցկացվում են հոկտեմբերի 20-ից 27-ը:

ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74 I մասնաշենք, 220 ա սենյակ
Հեռ.
(+37412) 585828,  (+37495) 521753, ներքին` 3-33

E-mail: [email protected]