Խոսք հիշատակի. Նաիրա Մկրտչյան

Մեր Նաիրան… միշտ ժպտերես, բարեհամբույր, բարեսիրտ (բարի արմատով՝ հիմքով ցանկացած բնորոշում հենց նրա համար էր ասես ստեղծված) բոլորին օգնել-աջակցելու պատրաստակամ: Լիներ ուսանող, թե գործընկեր:

Ողջ կյանքը բոլորանվեր կրթության գործին ծառայեցրած մարդ: Ընտանեկան ավանդույթ էր, հորից էր ժառանգել: Պահեց սրբորեն, անխաթա´ր:

Տեխնոլոգիական ֆակուլտետի անկյունաքարերից էր: Հիմա պակասը շատ կզգանք: Կփնտրենք նրա մեղմ ժպիտը, բարություն ճառագող աչքերն ու կվազենք նրա խորհուրդը լսելու…

Միշտ կսպասենք, որ մեղմորեն կբացի դուռն ու ժպտալով կասի. «Անցնում էի, մտածեցի բարեւեմ»:

Մահն էլ էր իրեն բնորոշ՝ ակնթարթորեն, հուշիկ, որ ոչ մեկին նեղություն չպատճառի: Նեղություն չտվեց, բայց ցավեցրեց բոլորիս, շատ շտապեց մեր սիրելի Նաիրան, ընդամենը 64 էր:

Նաիրա Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը՝ երկուշաբթի, սեպտեմբերի 13-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 18-ից: