Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի նախկին տնօրեն Մարիամ Մովսիսյանը նշանակվել է Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր:
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի մեկ այլ հրամանով համալսարանի Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն է նշանակվել Լիլիթ Զաքարյանը:
Տիկին Զաքարյանը մասնագիտական աշխատանքի, ներառյալ դասախոսական, գիտահետազոտական եւ կրթական գործի կառավարման աշխատանքի հարուստ փորձ ունի, պատմական գիտությունների թեկնածու է: Ունի նաեւ հասարակական ակտիվ գործունեության երկու տասնամյակի փորձ:
Շնորհավորում ենք տիկին Զաքարյանին եւ բեղմնավոր աշխատանք մաղթում մեր համալսարանի այս կարեւոր կառույցի ղեկավարի պաշտոնում:
Լիլիթ Զաքարյանի կենսագրության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: