Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ գործող միջբուհական համաձայնագրի շրջանակում «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի մագիստրանտներ Լիանա Աթանեսյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Մանյա Անտոնյանը, Գերմանիայում ավարտելով փորձուսուցման կիսամյակը եւ հաջողությամբ հանձնելով քննությունները, հոկտեմբերի 1-ից իրենց ուսումը շարունակում են Վայհենշտեֆանի համալսարանում։
ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի անձնակազմը սրտանց շնորհավորում է իր մագիստրանտներին եւ մաղթում հաջողություններ հետագա ուսման մեջ։
Ծրագրի պատասխանատուները հայտնում են նաեւ, որ 2023 թ. ապրիլին Վայհենշտեֆանի համալսարանի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի համանուն միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում է ուսանողների հայտագրում:
Դիմել կարող են ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի եւ մագիստրատուրայի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները, ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրիատի 5-րդ կուրսում սովորողները, ովքեր ունեն գերմաներենի գիտելիքներ (A1– B1 մակարդակ)։
Գերմաներենին չտիրապետողների համար ծրագրում կազմակերպվում են այդ լեզվի նախապատրաստական դասընթացներ սկսած զրոյական մակարդակից:
Հայտագրման վերջնաժամկետն է 15.01.2023թ.:
Տեղեկությունների համար կարելի է դիմել ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 1-344 սենյակ, «Ագրարային մենեջմենթ» ծրագրի համակարգող Անի Պետրոսյանին` 012 520 772: