Ագրարային մենեջմենթի մագիստրանտների գիտաճանաչողական այցերը

«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական  ծրագրի մագիստրանտները հոկտեմբերի 19-ին եղան Մասիսի տարածաշրջանի Սայաթ-Նովա համայնքում  գտնվող՝ տարածաշրջանում ամենամեծ «Մաքս ֆիշ» ձկնաբուծարանում, հոկտեմբերի 23-ին այցելեցին  Արմենիա Վայն գինեգործարան, իսկ 26-ին՝ Կոտայքի մարզի Ջրաշենի կաթնային ֆերմա:

Այցելությունների նպատակն էր ծանոթանալ ընկերությունների գործունեությանը եւ տվյալներ հավաքել «Ագրարային էկոնոմիկա» առարկայի շրջանակում հաշվարկներ ու վերլուծություններ կատարելու նպատակով:

Ձկնաբուծարանի աշխատակիցներն ամենայն մանրամասնությամբ ներկայացրեցին ձկների բուծմանն առնչվող բոլոր աշխատանքները: Արմենիա Վայն գինեգործարանում մագիստրանտները շրջայց կատարեցին ընկերության արտադրամասերում եւ հնեցման մառաններում, հետաքրքրությամբ ծանոթացան ընկերության կերտած ուղուն եւ սպասվող նորություններին: Ջրաշենի կաթնային ֆերմայում էլ հավաքեցին կաթնատու կովերին վերաբերող տվյալներ:

Ինչպես նշեց «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Անի Պետրոսյանը, հետաքրքրիր ու բովանդակալից հարց ու պատասխանի միջոցով ուսանողները հավաքել են իրենց անհրաժեշտ տվյալները՝ հետագա հաշվարկներում եւ վերլուծություններում կիրառելու նպատակով:

«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը եւ մագիստրանտները շնորհակալություն են հայտնում բոլոր երեք տնտեսություններին՝ ուսանողների գիտաճանաչողական այցը բարձր մակարդակով  կազմակերպելու եւ ոչ մի հարց անպատասխան չթողնելու համար: