Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի աջակցությամբ ՀԱԱՀ-ում իրականացվող «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը հայտարարում է 2023-24 ուստարվա ընդունելություն, որը կմեկնարկի հունիսից:
Ի՞նչ ենք առաջարկում՝
- Գործնական կողմնորոշվածություն ունեցող միջազգային ուսանողակենտրոն ուսուցում գերմաներեն լեզվով
- Հավատարմագրված ծրագիր (ԳԴՀ կրթության որակի վերահսկման եւ հավատարմագրման ինստիտուտի (ACQUIN) կողմից)՝ միջազգային պահանջներին համապատասխանող գերմանական ուսումնական պլանով (ՎԿԳՀ) եւ գերմանական մոդուլներով
- Գերմանացի դասախոսների եւ դասընթացավարների մասնակցությամբ դասերի անցկացում
- Ծրագրի շրջանակում ուսումը ՎԿԳՀ-ում շարունակելու հնարավորություն սահմանված կրթաթոշակով
- Գերմանական կրթություն կրկնակի դիպլոմի հնավորությամբ
Դիմել կարող են՝
- ՀԱԱՀ եւ արտերկրի ագրարային եւ մյուս համալսարանների բոլոր մասնագիտություններով բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմով շրջանավարտները:
Դիմորդների համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ զրոյական մակարդակից:
Ծրագրի տեւողությունը 2 տարի է։
Տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, 344 սենյակ՝ «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիր: Տեղեկատու հեռախոսահամար՝ 012 -52-07-73: