Դասավանդելու հնարավորություն Մալագայի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մեկ դասախոսի տեղի մրցույթ Մալագայի համալսարանում (Իսպանիա) 2021-2022 ուս․ տարում 1 շաբաթ դասավանդման համար։

Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ պրոֆեսորադասախոսական կազմի այն ներկայացուցիչները, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է․

1․ Կապ հաստատել Մալագայի համալսարանի համապատասխան ստորաբաժանման հետ և ստանալ համաձայնություն Ձեզ հյուրընկալելու համար, ինչպես նաև նրանց հետ համաձայնեցնել դասախոսությունների թեմաները և այցի ժամկետները։

2․   Մալագայի համալսարանի առցանց համակարգում (https://apolo.uma.es/) գրանցվել և ներբեռնել համապատասխան փաստաթղթերը մինչև ս.թ. մայիսի 26-ը, նախապատրաստելով հետևյալ փաստաթղթերը․

  • անձնագիր,
  • տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից (ծրագրին կարող են մասնակցել միայն ՀԱԱՀ հիմնական աշխատակիցները),
  • լրացված և ՀԱԱՀ-ի կողմից հաստատված շարժունության համաձայնագիրը, որը պետք է լրացվի համապատասխան ստորաբաժանման հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա և հաստատվի դիմորդի, նրա անմիջական ղեկավարի և Միջազգային կապերի դեպարտամենտի պետի կողմից։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Մալագայի համալսարանի համապատասխան ստորաբաժանումից համաձայնություն ստանալուց հետո բոլոր փաստաթղթերի պատճենները, այդ թվում նաև հաստատող էլնամակը պարտադիր ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով։

Հայտերի առցանց լրացման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 26-ը:

Օգտակար հղումներ.

Մալագայի համալսարանի վերաբերյալ՝ https://www.uma.es/

Ստորաբաժանումների էջերը՝

> Animal Biology
> Cell Biology, Genetics and Physiology
> Molecular Biology and Biochemistry
> Botany and Plant Physiology
> Ecology and Geology
> Civil, Materials and Manufacturing Engineering
> Systems Engineering and Automation
> Electrical Engineering
> Mechanical, Thermal and Fluid Engineering
> Chemical Engineering
Միջազգային կրեդիտային շարժունության վերաբերյալ տեղեկատվություն՝ https://www.uma.es/icm/info/123714/staff-in/

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրությանն առնչվող ծախսերը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Ալլա Ալեքսանյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների փոփոխություն, ընդհուպ մինչև չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները։