Վանաձորի մասնաճյուղը գրավում է նաեւ իր գեղագիտությամբ

Այն, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղն իր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ է, նկատելի է անգամ ուսումնական մասնաշենքի բակից. ամեն բան խնամված, մշակված է պարտիզագործին վայել վարպետությամբ: Իսկ մասնաշենքի ներսում՝ բոլոր հարկերի միջանցքներում, լսարաններում ու աշխատասենյակներում ծաղկունք է տարվա բոլոր եղանակներին:

Այս լուսանկարները վկայում են,  որ  ագրոբուհը գործում է իր անվանը համահունչ, ընդ որում այս գեղեցկությունը միայն գեղագիտություն չէ, այլեւ հարազատ բուհին հոգեպես կապվելու լավ հնարավորություն։ Անշուշտ, սա նաեւ առաջին անգամ Վանաձորի մասնաճյուղ ոտք դնողի համար բուհի մասին ճիշտ գաղափար կազմելու հնարավորություն է։