Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Վալադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է մրցույթ 2022-2023 ուս․տարվա աշնանային եւ գարնանային կիսամյակներում ուսումը 5 ամսով շարունակելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում մասնագիտության ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում սովորողների) եւ ասպիրանտները։
Դիմումների վերջնաժամկետն է 2022թ․-ի ապրիլի 22-ը (Իսպանիայի ժամանակով ժամը 23։59-ը)։
Դիմումներն անհրաժեշտ է լրացնել այստեղ՝ https://uvamobplus.uva.es/publico/inicio։
Դիմելու ընթացակարգի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝
https://uvamobplus.uva.es/publico/download/126/en/ENGLISH_1st_Call_SMS_2223.pdf։
Հիմնական անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետեւյալն է․
- Նկար
- Անձնագիր
- EUROPASS ձևաչափով CV (https://europass.cedefop.europa.eu/…/curriculum-vitae)
- Երաշխավորագիր
- Ակադեմիական տեղեկագիր (անգլերենով)
- Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից (անգլերեն)
- Լեզվի տիրապետման հավաստագիր
- Learning agreement (ստորագրված)
- Մոտիվացիոն նամակ
- Սոցիալապես անապահով ուսանողները պետք է տրամադրեն համապատասպան փաստաթղթեր՝ որպես ապացույց
- Հաշմանդամություն ունեցող ուսանողները պետք է ներբեռնեն հաշմանդամությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր
- Հարկային եւ ազգային ապահովագրական պարտավորությունների կատարման մասին դիմորդի կողմից ստորագրված դեկլարացիա
Ուսանողները պետք է ընտրեն 20-30 կրեդիտ Վալադոլիդի համալսարանում սովորելու համար։ Ավելի քիչ կրեդիտներ նշողները չեն ընտրվի։
Անգլերենով դասավանդվող առարկաներն այստեղ՝ https://uvamobplus.uva.es/publico/courses
Մասնակիցների գնահատումը կիրականացվի երկփուլ մեխանիզմով՝ ՀԱԱՀ-ի և Վալադոլիդի համալսարանի կողմից։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանին ([email protected]):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների եւ ձեւի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները եւ, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ եւ հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաեւ այդ ուղղությամբ տվյալ երկրի եւ համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։