Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ 2024-25 ուստարվա գարնանային կիսամյակում Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ուսումը շարունակելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրարային ճարտարագիտության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ մագիստրատուրայի՝ անգլերենին տիրապետող (նվազագույնը՝ B2) ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում եւ ավարտական կիսամյակում սովորողների)։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- անձնագրի պատճեն
- մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)
- ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
- անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում)
- առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ:
Դիմորդները պետք է ընտրեն 25-30 կրեդիտ։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի սեպտեմբերի 27-ը։
Օգտակար հղումներ․
- Ընդհանուր տեղեկություններ՝ https://portal3.ipb.pt/index…/en/prospective-students/home
Անգլերենով դասավանդվող առարկաները՝
- https://portal3.ipb.pt/index.php/en/guiaects/course-units-in-english
- Անհրաժեշտ փաստաթղթեր՝
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Երկարաժամկետ (90 օրից ավելի) մնալու դեպքում վիզա ստանալու համար հնարավոր է, որ մասնակիցը մեկնի Մոսկվա` Պորտուգալիայի դեսպանատուն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Զ․ Պողոսյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: