ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Ֆինանսներ» եւ «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները փորձուսուցման շրջանակում եղան ՀՀ կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնում:
Ֆինանսական շրջայցի ընթացքում ուսանողները ծանոթացան «նախնադարյան փողերին», հայկական տարբեր թագավորությունների ժամանակ օգտագործվող մետաղադրամներին եւ ավելի մեծ ոգեւորությամբ ուսումնասիրեցին 1918-20թթ: Հայաստանի Հանրապետությունում, Խորհրդային Հայաստանում եւ անկախության շրջանում մեր երկրում շրջանառվող փողերը:
Ակտիվ հարցուպատասխանը քոլեջականներին թույլ տվեց բացահայտել դրամի ամենահետաքրքրիր առանձնահատկությունները:
Հաշվի առնելով դրամագիտական էքսկուրսիայի անհրաժեշտությունն ու հետաքրքրությունը՝ ՀԱԱՀ Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանը եւ Այցելուների կենտրոնի համակարգող-էքսկուրսավար Ա. Առաքելյանը պայմանավորվեցին, որ ապագայում, երբ այսօրվա այցելուները կլինեն արդեն ՀԱԱՀ ուսանողներ ու ավելի խորը տնտեսագիտական գիտելիքներ կունենան, մեկ այլ այցելություն կազմակերպվի նրանց համար՝ արդեն գնաճի կառավարման եւ դրամավարկային քաղաքականության թեմայով: